Եթե ​​Հայաստանը որոշի միանալ ԵՄ-ին, Երևանը կկորցնի որոշ արտոնություններ, կսահմանվեն մաքսատուրքեր, գազի գները կփոխվեն. ՌԴ փոխվարչապետ

    Եթե ​​Հայաստանը որոշի միանալ ԵՄ-ին, Երևանը կկորցնի որոշ արտոնություններ, կսահմանվեն մաքսատուրքեր, գազի գները կփոխվեն: Այս մասին «Վեստիի» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք պարզապես պետք է հասկանան՝ ուր են իրենց տանում։ Այսպիսով, եթե նրանք նման որոշում կայացնեն, հանգիստ կխոսենք նրանց հետ։ … Read more

Երեխա է կորել | Irakanum.am

ՆԳՆ-ից հայտնում են. «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականին ծնված Լինա Հակոբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112»։

Քաղաքական դաշտում քննարկում են Փաշինյանի կոշտ հռետորաբանությունը

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները շարունակում են մնալ քաղաքական օրակարգի կենտրոնում։ Վարչապետի վերջին ելույթներն ու հայտարարությունները քննադատության առիթ են դարձել ընդդիմության և մի շարք փորձագետների կողմից։ Մայիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի ընթացքում վարչապետը վիճաբանել է մի կնոջ հետ, որի եղբայրը անհետ կորած է համարվում 2020 թվականից։ Դեպքից հետո հանրային քննարկումները նոր թափ են ստացել։ … Read more

Մեկը հեծանիվով էր գալիս, մեկը՝ թութակով, հիմա «Ջիպ»-երով են ման գալիս, չաղացել են, ամեն մեկը մի տեղ բիզնես ունի, ամեն մեկը մի տեղ՝ «փայ». Նարեկ Կարապետյանը՝ հեղափոխական ՔՊ-ականների մասին

«Հիշո՞ւմ եք՝ ոնց եկավ իշխանության այս թիմը։ Մեկը հեծանիվով էր գալիս, մեկը՝ թութակով, հիշո՞ւմ եք էն թութակով մարդուն, մյուսը՝ մետրոյով։ Անցել է ութ տարի․ ով նիհար էր, չաղացել է։ Ով թութակով էր գալիս, հիմա «Ջիպ»-երով է գալիս»,-  Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հիշեցնելով ՔՊ-ականների անցյալը։ … Read more

Իրավապահների գործողությունների հետևանքով «7or.am» լրատվական կայքը դադարեցրել է գործունեությունը. Թևանյան

Հայաստանի Քննչական կոմիտեի գործողությունների հետևանքով 7or.am լրատվական կայքը դադարեցրել է գործունեությունը։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանը։ Նշենք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել ընդդիմադիր գործչի բնակարանում։