Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության

Ն․Ս․Օ․Տ․Տ․  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Սփյուռքի զորաշարժի համաժողովի առիթով. «Համաժողովի հարգարժան մասնակիցներ, Համայն հայության հոգևոր կենտրոն Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Սփյուռքի զորաշարժի համաժողովի մասնակիցներիդ։ Ողջունում ենք կարևոր այս նախաձեռնությունը, որը կոչված է քննարկելու մեր ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին հիմնախնդիրները, հստակեցնելու դրանց դիմագրավման ուղիներն ու մեր … Read more

Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին

Այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 17:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցություն հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18։05-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 12 500 մարդ: Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ: Հաշվարկն իրականացվել … Read more

Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում

11 ապր 2026 20:21 Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներգով ու Տերունական աղոթքով։ Հավաքված քաղաքացիները վանկարկում են՝ «Սամվել, վարչապետ»։ Մեկնաբանություններ: 0 Մեկնաբանություններ Համընկնող լուրեր

Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև

Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև, որոնք Երուսաղեմ են ժամանել՝ Սուրբ Լույսի իջնելու արարողությանը մասնակցելու համար։ Ուխտավորների առաջին խումբն արդեն տաճարում է․ նրանք սպասում են Սուրբ Լույսի հայտնությանը: Այն իջնում է Քուվուկլիայի մեջ. դա տաճարի կենտրոնում գտնվող մատուռ է, որտեղ գտնվում է Տիրոջ Գերեզմանի քարայրը: Հենց այնտեղ է պահվում բոլոր քրիստոնյաների համար սրբազան … Read more

Նախաքննության ավարտի մասին հայտարարությունը նպատակ ունի կանխել Դավիթ Մինասյանի ազատ արձակումը

Քիչ առաջ՝ ոչ աշխատանքային օրով, Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը: Փաստաբան Լուսինե Մարտիրոսյան

«Jeep» մակնիշի ավտոմեքենան Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնին

Ապրիլի 9-ին վրարեթ է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 23:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արման Հ.-ն իր վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենայով Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 69-ամյա Ռուբեն Հ.-ին։ Վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական … Read more

ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանել է Պակիստան մասնակցելու Իրանի հետ բանակցություններին

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ժամանել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցություններից առաջ, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Վենսը գլխավորում է ամերիկյան պատվիրակությունը հանդիպմանը, որը սպասվում է շաբաթ օրը Պակիստանի մայրաքաղաքում։ CNN-ի տվյալներով՝ բանակցությունները տեղի կունենան ինչպես անմիջականորեն, այնպես էլ միջնորդների միջոցով։

Բախվել են ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան»-ը, մաhացել է 1, բուժօգնության դիմել՝ 12 անձ

Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ

Վաղը հանրահավաքին Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով

Վաղը Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով: Այս մասին տեսանյութում ասել է Նարեկ Կարապետյանը: «7 ամիս կալանքից և խոսքի իրավունքի սահմանափակումից հետո, վաղվա հանրահավաքին կլսենք Սամվել Կարապետյանին»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանը» վաղը՝ ապրիլի 11-ին, մեծ հանրահավաք է կազմակերպում:

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լիբանանի տարածքի հրետակոծությունը,

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լիբանանի տարածքի հրետակոծությունը, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Այս փուլում գլխավոր նպատակը տարածաշրջանում ավերիչ հակամարտության արմատական ​​պատճառների վերացումն է, այսինքն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմի լիակատար դադարեցումը։ Դրա հետևանքները, ի թիվս այլ բաների, ներառում են Արաբական թերակղզու պետություններին հասցված վնասը, ինչպես նաև Լիբանան-Իսրայել սահմանային գոտում … Read more