Ձնախառն անձրև, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, եղանակն առաջիկա օրերին

Երևան քաղաքում` Ապրիլի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. 13-ին … Read more

Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը զավթել է Սորոսի կազմակերպությունը

13 ապր 2026 13:00 Իլոն Մասկը հայտարարել է, որ Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը զավթել է Սորոսի կազմակերպությունը։ Մեկնաբանություններ: 0 Մեկնաբանություններ Համընկնող լուրեր

Հունգարիան ընտրել է Եվրոպան, վերադառնում է իր եվրոպական ուղուն

Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անդրադարձել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին․ «Հունգարիան ընտրել է Եվրոպան։ Եվրոպան միշտ ընտրել է Հունգարիան։ Երկիրը վերադառնում է իր եվրոպական ուղուն։ Միությունն ավելի ուժեղ է դառնում»։ Կիրակի երեկոյան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ճանաչել էր խորհրդարանական ընտրություններում իր պարտությունը և շնորհավորել ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարին հաղթանակի կապակցությամբ։

Արտակարգ իրավիճակ Նոր Նորքում, փրկարարներն արհեստական լճակից դուրս են բերել 10-ից ավելի մեքենաներ

Այսօր՝ ապրիլի 13-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի, որոշ վարչական շրջաններում էլ տեղացած ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ ու անհարմարություններ էին ստեղծվել մի քանի վարչական շրջաններում։ Սելավատարերի չգործելու պատճառով հերթական անգամ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տանող ճանապարհահատվածում, ստեղծվել էր հսկայական լճակ, ինչի պատճառով մեծ թվով վարորդներ իրենց ավտոմեքենաներով … Read more

Օրբանը պարտվել է խորհրդարանի ընտրություններում, «Տիսան» սահմանադրական մեծամասնություն կստանա

«Տիսա» կուսակցությունը հաղթել է Հունգարիայի ընտրություններում՝ ապահովելով խորհրդարանի 199 տեղերից 138-ը։ Ազգային ընտրական բյուրոյի (NVI) կայքում  հրապարակված տվյալների համաձայն՝ ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյարի «Տիսա» կուսակցությունը առաջատարն է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում ՝ ձայների 72.44%-ի հաշվարկից հետո։ Այս տեղեկատվության համաձայն՝ «Տիսան» խորհրդարանում կստանա 138 տեղ, մինչդեռ գործող վարչապետ Վիկտոր Օրբանի Ֆիդես կուսակցությունը և նրա դաշնակից Քրիստոնեա-դեմոկրատական ​​ժողովրդական … Read more

Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 13-ի համար

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 372,76 դրամ է, վաճառքը՝ 377,52 դրամ: Եվրոյի առքի արժեքն է 432,79 դրամ, վաճառքի դեպքում՝ 444,85 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.73 դրամ, վաճառքինը՝ 5,02 դրամ։

Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 13-ին

ԽՈՅ Հրաժարվեք բազմոցին պառկելու և տնային գործերով զբաղվեք։ Պարտադիր չէ ընդհանուր մաքրում կազմակերպել, բայց օգտակար կլինի ամեն ինչ դնել դարակներում, մտածել պահեստավորման նոր համակարգի մասին և օգտակար կլինի փաստաթղթերում կարգուկանոն հաստատելը։ Ընտանիքի անդամները սիրով կմիանան այդ գործընթացին: Ուսումնասիրությամբ զբաղված Խոյերին խորհուրդ է տրվում ժամանակ հատկացնել պարապմունքների համար, նյութը հեշտությամբ յուրացվում է, իսկ ներդրված ջանքերը մոտ … Read more

Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը

Հինանց կիրակիների շղթայի սկիզբը Նոր Կիրակին է, որը հաջորդում է Սուրբ Զատկի տոնին: Արևմտյան եկեղեցին այս կիրակին կոչում է «Սպիտակ կիրակի»: Սպիտակ անվանումը խորհրդանշորեն ակնարկում է եկեղեցում մկրտությամբ, հաղորդությամբ տեղի ունեցող հոգևոր մաքրագործումը: Օրթոդոքս և կաթոլիկ եկեղեցիներում ընդունված է այս կիրակին անվանել «Թովմասի կիրակի»: «Տեսնել և հավատալ» արտահայտությունը ծանոթ է բոլորին: Առաքյալներից Թովմասն էլ մինչև … Read more

Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, բախվել են «Mercedes GLE 53» և «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի … Read more

Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ

Իրանը և Միացյալ Նահանգները չեն կարողացել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում։ ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը Իսլամաբադից հեռացել է 21 ժամ տևած լարված քննարկումներից հետո՝ հայտարարելով, որ թեև երկխոսությունն էական էր, սակայն խաղաղության համաձայնագիր այդպես էլ չի ստորագրվել։ Վենսի խոսքով՝ սա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան ԱՄՆ-ի, քանի … Read more