Ապրիլի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–17:00 Սարի Թաղ 18-28 փողոցներ մասնակի, Դավիթ Բեկի փողոց 54/7 շինություն, «Դելտա-Ֆրագմենտ» ՍՊԸ, Պուշկինի փողոց 42, 44, 46, 48 շենքեր, Կողբացի փողոց 75/5 շենք, Աղայան փողոց 7, 9–19 շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա … Read more

Ծաղկաձորում «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել միկրոավտոբուսին, կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներ

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող թիվ 72 մարդատար միկրոավտոբուսը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին … Read more

Ողբերգական դեպք Մրգաշեն գյուղում, բժիշկներն արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը

Այսօր՝ ապրիլի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի շտապօգնությունից ահազանգ է ստացվել, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նաիրի խոշորացված համայնքի Մրգաշեն բնակավայրի 1-ին փողոցի 8-րդ նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես տեղից հայտնում է … Read more

Իրանի ժողովրդի անունից դատապարտում եմ Ձերդ Գերազանցությանը ուղղված վիրավորանքը, խաղաղության և եղբայրության մարգարե Հիսուսի պղծումը անընդունելի է

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտպանել է Հռոմի պապ Լևոն XIV-ին, այն բանից հետո, երբ պապը քննադատության է ենթարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Հռոմի պապը քննադատել է ԱՄՆ գործողությունները Իրանում, մասնավորապես՝ անընդունելի անվանելով ԱՄՆ-ի սպառնալիքները Իրանի ժողովրդի դեմ։ Ապրիլի սկզբին, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կոչից հետո՝ աղոթել զինվորականների համար, Հռոմի պապը հայտարարել էր, որ … Read more

Սրանք ամեն ինչ անում են տրանսպորտում լարվածություն և բախումներ ստեղծելու, մարդկանց իրար դեմ հանելու համար

Օրերս անդրադարձել էի Ավինյանի ապօրինի հրահանգին, որով սպառնում էր վարորդներին՝ ուղևորավարձ չպահանջելու դեպքում զրկել արտաժամյա աշխատանքի դիմաց վճարելուց։ Այս մասին գրել Գառնիկ Դանիելյանը. «Այսօր էլ սույն անձնավորությունը կոչ է անում վարորդներին տրանսպորտը կանգնեցնել և իջեցնել այն ուղևորներին, որոնք կհրաժարվեն վճարելուց։ Սա դեռ բավական չէ, մի բան էլ՝ խորհուրդ է տալիս մեր քաղաքացիներին այսպիսի իրավիճակներում սատարել … Read more

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեորգի Բորիսենկոն Ռուսաստանում Լիբանանի դեսպան Բաշիր Սալեհ Ազզամի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հաղորդվում է, որ ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը և դեսպանը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով … Read more

Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ

ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։  Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու … Read more

Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից, ես քարոզում եմ Ավետարանը և կշարունակեմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ չի վախենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից և մտադիր չէ վիճաբանել ամերիկացի առաջնորդի հետ։ Թրամփն ավելի վաղ հակադարձել էր պապի քննադատությանը՝ ասելով, որ իրեն պետք չէ պապ, որը դեմ է իր քաղաքականությանը։ Թրամփի խոսքով՝ «Առյուծը չէր լինի Վատիկանում», եթե նա չլիներ Սպիտակ տանը։ «Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից, … Read more

Աղին բնակավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր

Շիրակի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած  վթարի հետևանքով տուժած անձանց վիճակը շարունակում է մնալ ծանր. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։  Առողջապահության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ 1 և 3 տարեկան տղաների,ինչպես նաև 28-ամյա կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 8-ամյա  աղջկա վիճակը՝ ծանր։ Ավելի վաղ հայտնել էինք, որ  Շիրակի մարզի … Read more

Դավիթ Մինասյանի վիճակը շատ վատ է, կրիտիկական է

Դավիթ Մինասյանի վիճակը շատ վատ է, կրիտիկական է։ Գլխավոր դատախազից պահանջում ենք անաչառ քննություն, թույլ տալ Դավիթի բուժումը տանը, ստանալ լիարժեք բուժում։ Դավիթը մեղավոր չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սայիդա Պողոսյանը։  «Շատ վատ է Դավիթի վիճակը, այնպես չէ, որ անկողնուց վեր կացավ՝ կարող է գնալ ՔԿՀ»,-նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ նպատակ ունեն կանխելու դա։  … Read more