«Jeep» մակնիշի ավտոմեքենան Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնին

Ապրիլի 9-ին վրարեթ է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 23:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արման Հ.-ն իր վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենայով Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 69-ամյա Ռուբեն Հ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Leave a comment