Ապրիլի 13-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 13-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գայի, Հովսեփյան և Շահումյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Ապրիլի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Մաշտոցի պողոտա 54 շենք, Կորյունի փողոց 21, 23, 25 շենքեր, Իսակովի պողոտա 26 շենք, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Ք․Քրքորյան փողոց 50, 50/2, 52, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի … Read more

Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման

Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացնում է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. «Ինչպես գիտեք, ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) 14.02.2026թ. որոշում էր կայացրել և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը: Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր … Read more

ՀԱԿ-ը «Ուժեղ Հայաստան»-ի հետ շատ լուրջ բանակցություններ է վարել, շատ մոտ էինք դաշինքի կնքմանը, հետո տեղի ունեցավ շրջադարձ

«ՀԱԿ-ը Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան»-ի հետ շատ լուրջ բանակցություններ է  վարել։ Շատ մոտ էինք դաշինքի կնքմանը, հետո տեղի ունեցավ շրջադարձ, որը կապված է նրանով, որ մենք տարբեր պատկերացումներ ունենք հաջողության հասնելու ուղիների մասին, որովհետև մենք երկու տարի շարունակ զբաղված էինք համախմբան ստեղծման գործընթացով։ Դեռ Սամվել Կարապետյանի ուժը չէր հայտնվել քաղաքական ասպարեզում, մենք զբաղված էինք … Read more

Հզոր ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը, ապրիլի 15-ից տաք օդային հոսանքներն իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում

«Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Վերջին 2 օրերին բավականին առատ տեղումներ են գրանցվել։ Ունենք հատվածներ, երբ երկու օրվա ընթացքում արդեն թափվել է ապրիլի տեղումների քանակի 50–60 տոկոսի չափ տեղում։ Ձյան ծածկը այսօրվա դրությամբ բավականին բարձր է հանրապետության տարածքում։ Ձյան ծածկ ունենք նույնիսկ Լոռու ու Տավուշի մարզերում, և այս պահին էլ ձյուն է տեղում։ … Read more

Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն

Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալացման կարիք ունի, խաղաղությունն արդեն կա, ու մենք դրա պտուղները վայելում ենք։ Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգու Ցահքնանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  «Այսօր արդեն բազմաթիվ հարցեր լուծվել են, ընդհուպ՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող բեռների տարանցումը, բայց ցավոք սրտի, … Read more

Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է

Իրանը չի բացառում, որ Իսլամաբադում ընթացող բանակցությունները կարող են ԱՄՆ-ի համար գործիք հանդիսանալ ժամանակ շահելու և հարձակմանը նախապատրաստվելու համար։  Այս մասին «ТАСС»-ի հետ զրույցում ասել է Հնդկաստանում իսլամական հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։ «Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վերահսկում է իրավիճակը երկրում և անձամբ է կայացրել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ պատերազմում կրակի … Read more

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան

2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ հաջորդ երկկողմ կլոր սեղանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։ Հանդիպման օրակարգում ներառված են խաղաղության գործընթացի ներկա վիճակի, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների գործունեության և նրանց նվաճումների, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկումները։ Ադրբեջանական կողմի մասնակիցներն են՝ Ֆարհադ Մամեդով – համակարգող, Հարավային Կովկասի … Read more

Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, 4 մարդ մաhացել է, 4-ը` վիրավnրվել

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի … Read more

Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․ «Հունգարիայի շատ հարգված վարչապետ Վիկտոր Օրբանը իսկապես ուժեղ ու հզոր առաջնորդ է, ով ունի ֆենոմենալ արդյունքներ գրանցելու ապացուցված փորձ։ Նա անխոնջ պայքարում է իր մեծ երկրի և ժողովրդի համար և սիրում է նրանց, ինչպես ես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Վիկտորը քրտնաջան աշխատում է Հունգարիան պաշտպանելու, տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, … Read more