«Պայքարը շարունակվում է» կարգախոսով տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Երթուղին. Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոց Մաշտոցի պողոտա Բաղրամյան պողոտա Կիևյան փողոց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը … Read more

«Հանրապետություն» կուսակցությունը հաստատել է նախընտրական ցուցակի առաջին 30 համարները

Այսօր կայացած «Հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարում հաստատվել են նախընտրական ցուցակի առաջին 30 համարները: Այս մասին հայտնում են կուսակցությունից։ 1.Արամ Սարգսյան 2.Անահիտ Ադամյան 3.Ռոմիկ Մխիթարյան 4.Անի Խաչատրյան 5.Ռաֆայել Այվազյան 6.Աննա Խաչիկյան 7.Գրիգոր Առաքելյան 8.Ալբերտ Հովասափյան 9.Ելենա Ասրիյան 10.Ռուբեն Ասատրյան 11.Ռոման Մուրադյան 12.Աննա Հարությունյան 13.Մարատ Սևոյան 14.Տիգրան Տեր-Մարգարյան 15.Կարինե Խաչատրյան 16.Վազգեն Հովսեփյան 17.Բագրատ Զաքարյան 18.Ծովինար Գյուլեսերյան 19.Տիգրան … Read more

Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–17:00 Մյասնիկյան պողոտա 16–55, 20 առանձնատներ, Ալեք Մանուկյան փողոց 10, 15, 15ա, 17 շենքեր, Այգեստան 7 փողոց 1-18 առանձնատներ, Հ․ Շահինյան փողոց 1, 2, 11, 12 առանձնատներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ … Read more

Կապան-Խոտանան ճանապարհին «Suzuki» մակնիշի մեքենան գլորվել է հարակից ձորը

Ապրիլի 20-ին՝ ժամը 15։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության կարգախումբ։ Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շուրջ 100 մ գլորվել հարակից … Read more

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Ղուկասյանի պաշտպանները դատարանին միջնորդութուն էին ներկայացրել փոխել այն: Դատարանն այսօր մերժել է միջնորոդությունը։ Համայնքի ղեկավարը հոկտեմբերի 20-ից անազատության մեջ է կոռուպցիոն մեղադրանքով:

Ինչու է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից. պարզաբանում

«Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքը պարզաբանում է տարածել. Սիրելինե’ր, Քանի որ բազմաթիվ հարցեր ստացանք, թե ինչու է Բագրատ Սրբազանը հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, ցանկացանք պարզաբանում տարածել: Բանն այն է, որ ՀՀ Արդարադատության նախարարության ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր: Շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները` անհատ եկեղեցականների հետ կնքվել են … Read more

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի չբացման պատճառներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու սահմանը չի բացվում։ «Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետև հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը … Read more

«Միասնության թեւեր» կուսակցության ընտրական ցուցակը հաստատվել է

Ապրիլի 20-ին տեղի է ունեցել «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարը կայացրել է որոշում՝ հաստատելու «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակում ներառված պատգամավորի թեկնածուների անուններն Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու նպատակով։ «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակում ներառված պատգամավորի թեկնածուներն են՝ 1 Արման Հակոբի Թաթոյան 2 Դավիթ Սանասարի … Read more

Սպասվում է ինտենսիվ անձրև, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Երևան քաղաքում՝ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ին … Read more

Գյումրիում ստորագրահավաք է սկսվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ արձակելու պահանջով

Գյումրիի Սուրբ Յոթվերք եկեղեցու բակում սկսվել է ստորագրահավաք՝ տնային կալանքի ենթարկված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ արձակելու պահանջով։ Ստորագրահավաքի նպատակն է վերացնել Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։