https://arm.sputniknews.ru/20260808/irany-patrast-e-erkkhvosutjan-bajc-inqnishkhanutjan-harcum-zijumner-chi-anelu-pezeshqian-105567389.html
Իրանը պատրաստ է երկխոսության, բայց ինքնիշխանության հարցում զիջումներ չի անելու. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է երկխոսության, բայց ինքնիշխանության հարցում զիջումներ չի անելու. Փեզեշքիան
Sputnik Արմենիա
Իրանի նախագահը նաև հերքել է իր և գերագույն առաջնորդի միջև տարաձայնությունների մասին հայտարարությունները: 08.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-08T19:27+0400
2026-08-08T19:27+0400
2026-08-08T19:27+0400
մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություններ
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99739141_0:320:3072:2048_1920x0_80_0_0_1568ce56ac013bcc9e304d26bc2e852e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Իրանը պատրաստ է երկխոսության, բայց ինքնիշխանության և պաշտպանական ներուժի հարցերում զիջումներ չի անելու։ Ինչպես հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, այս մասին իր հրապարակային ելույթում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:Նա հավելել է, որ Իրանին պարտադրված պատերազմում երկրի ղեկավարությունը գնացել է բանակցությունների՝ ազգային շահերը պաշտպանելու համար: Իրանը փոխըմբռնման է հասել եվրոպական պետությունների ներկայացուցիչների հետ, սակայն դրանք, Փեզեշքիանի խոսքով, չեն գործում ԱՄՆ-ից անկախ, և բանակցություններից հետո աջակցել են Իրանի դեմ նոր ուժային գործողություններին:Իրանի նախագահն ընդգծել է, որ դիվանագիտությունն ու ռազմական ուժը չեն հակասում միմյանց, իսկ Թեհրանը չի ընդունի իր ռազմական ներուժի կրճատման պահանջները:Նա նշել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին չի հաջողվել Իրանի դեմ միավորել Պարսից ծոցի երկրները: Նախագահը նաև հերքել է իր և գերագույն առաջնորդի, ինչպես նաև կառավարության և զինված ուժերի միջև տարաձայնությունների մասին հայտարարությունները:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99739141_0:0:2732:2048_1920x0_80_0_0_d0bb4281182bfd94bba2bc7246f4da05.jpg.webp
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, հորմուզի նեղուց
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, հորմուզի նեղուց
Իրանի նախագահը նաև հերքել է իր և գերագույն առաջնորդի միջև տարաձայնությունների մասին հայտարարությունները:
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Իրանը պատրաստ է երկխոսության, բայց ինքնիշխանության և պաշտպանական ներուժի հարցերում զիջումներ չի անելու։ Ինչպես հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, այս մասին իր հրապարակային ելույթում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նա հավելել է, որ Իրանին պարտադրված պատերազմում երկրի ղեկավարությունը գնացել է բանակցությունների՝ ազգային շահերը պաշտպանելու համար: Իրանը փոխըմբռնման է հասել եվրոպական պետությունների ներկայացուցիչների հետ, սակայն դրանք, Փեզեշքիանի խոսքով, չեն գործում ԱՄՆ-ից անկախ, և բանակցություններից հետո աջակցել են Իրանի դեմ նոր ուժային գործողություններին:
Իրանի նախագահն ընդգծել է, որ դիվանագիտությունն ու ռազմական ուժը չեն հակասում միմյանց, իսկ Թեհրանը չի ընդունի իր ռազմական ներուժի կրճատման պահանջները:
«Իրանը երբեք չի կոտրվի և չի հրաժարվի իր ռազմական և պաշտպանական ուժից», – հայտարարել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ իր երկիրը, ի տարբերություն Իսրայելի, սեփական սահմաններն ընդլայնելու հավակնություններ չունի:
Նա նշել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին չի հաջողվել Իրանի դեմ միավորել Պարսից ծոցի երկրները: Նախագահը նաև հերքել է իր և գերագույն առաջնորդի, ինչպես նաև կառավարության և զինված ուժերի միջև տարաձայնությունների մասին հայտարարությունները:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։