Իրանական նավահանգիստների արգելափակումը պատերազմի ակտ է և հրադադարի ռեժիմի խախտում

Իրանական նավահանգիստների արգելափակումը պատերազմի ակտ է և, հետևաբար, հրադադարի ռեժիմի խախտում. այս մասին հայտարարել է Աբբաս Արաղչին: Առևտրային նավի վրա հարված հասցնելը և դրա անձնակազմին պատանդ վերցնելը նույնիսկ ավելի լուրջ խախտում է, X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարարը: «Իրանը գիտի, թե ինչպես չեզոքացնել սահմանափակումները, ինչպես պաշտպանել իր շահերը և ինչպես դիմակայել ճնշումներին»,- հայտարարել է … Read more

Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–17:00 Կիլիկիա թաղամաս մասնակի, Նալբանդյան փողոց 28 շենք, Տիգրան Մեծի պողոտա 2 շենք, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00–17:00 Պռոշյան 1-ին նրբանցք 2–62/3, 27–74 առանձնատներ, Դեմիրճյան փողոց 1/2–10, 12–60 առանձնատներ, Այգեկցու փողոց 6–34 … Read more

Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի առաջնությունում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին

Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Ալբանիայում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ «60 կգ քաշային մեր մարզիկը կիսաեզրափակչում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Նիհաթ Մամադլիին ու վաղը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար»,-հայտնում են ֆեդարացիայից։

Չենք դրել պետական քաղաքականության օրակարգում ցեղաuպանության ճանաչման պահանջ, բայց չենք ուրացել անցյալը

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրել է․ «Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ: Բայց մենք երբեք չենք ուրացել մեր անցյալը և հիշողությունը: Դա էր պատճառը, որ 1995 թվականին կառուցվեց Հայոց Ցեղասպանության թանգարանը և անցկացվեց 80-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը աշխարհահռչակ ցեղասպանագետների մասնակցությամբ: Հայոց ցեղասպանությունը մեր պետության … Read more

Աշոտյանը նշեց, թե ինչ է ՀՀԿ-ն առաջարկում անել Եվրամիության գագաթնաժողվի ընթացքում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ՀՀԿ-ն մշակել է միջոցառումների ծրագիր, որպեսզի օգտագործի Եվրոպական հանրույթի այստեղ գտնվելու փաստը բարձրաձայնելու համար երկու բլոկ խնդիրներ։  «Այդ խնդիրներից առաջինը Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակն է, այն է՝ ժողովրդավարության բացակայությունը, և Արցախ՝ իրենից բխող խնդիրներով, Արցախահայության վերադարձի իրավունքը, Արցախահայության իրավունքների պաշտպանության առաջին բազային փուլ, որն իր … Read more

Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար. Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Անահիտ Մանասյանին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ (ուղերձը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ) «Հարգելի տիկին Մանասյան, Ձեզ եմ դիմում բանտից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնք կարծում եմ պահանջում են Ձեր ղեկավարած հաստատության ակտիվ և հետևողական ներգրավվածությունը։ Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ընթացքում … Read more

Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին

Երեկ՝ ապրիլի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցից դանակահարված քաղաքացի է Երևանի 103 շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի … Read more

Երևանի Արտաշատի խճուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվել, կա տուժած

Ապրիլի 20-ին՝ ժամը 23։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին, մարվել՝ 23:19-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 21-ին

Խոյ: Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներից, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները: Այսօր ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերի մասին: Ուղևորությունները վատ չեն անցնի, սակայն դրական էմոցիաների այն չափաբաժինը, … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 21-ի համար

ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 21-ին ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 369.88 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.4028 դրամով։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 374.94 դրամ է: Փոխանակման կետերում դոլարի առքը 371 դրամ է, վաճառքը՝ 373.5։ Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 431.91 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը 444.08։ Փոխանակման … Read more