Անտոնիո Գուտերեշը ողջունել է Իրան-ԱՄՆ հրադադարի երկարաձգումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի հետ հրադադարի երկարաձգման մասին հայտարարությունը` այն անվանելով լարվածության նվազեցման և դիվանագիտության համար տարածք ստեղծելու կարևոր քայլ։ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների կողմից հրադադարի երկարաձգման մասին հայտարարությունը։ Դյուժարիկը շեշտել է, որ այս … Read more

Արտակարգ իրավիճակ՝ Բյուրեղավանում, բնակիչներն սրտխառնոց, փորլուծություն, փսխում և այլ ախտորոշումներով դիմել են բուժհաստատություններ

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են բուժհաստատություններ։ Ըստ տուժածների՝ պատճառը խմելու ջուրն է եղել։  Shamshyan.com-ն արդեն մի քանի ժամ  բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքի բնակիչներից, ովքեր անհանգստացած խնդրում են պատկան մարմինների ուշադրությունը՝ հայտնելով, որ մի քանի օր է իրենց քաղաքում բնակիչները դիմում են շտապօգնություն, քանի որ … Read more

«Հրեշտակների ձոր» կոչվող տարածքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը

Ապրիլի 21-ին, ժամը 18։49-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի «Հրեշտակների ձոր» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և … Read more

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ Ապրիլի 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվսծներում՝ ինտենսիվ։ Ապրիլի 22-ի գիշերը, … Read more

Հրդեհ Սիլիկյան թաղամասի տներից մեկի բակում, այրվել է չգործող թոնրատան

Ապրիլի 22-ին, ժամը 04։30-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի բակում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։46-ին, մարվել՝ 07։17-ին։ Այրվել են չգործող թոնրատան (մոտ 15 … Read more

ՄԻՊ Անահիտ Մանասյանն արձագանքել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նամակին

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այսօր արձագանքել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նամակին։ Ուղերձի շրջանակներում ներկայացված են մի շարք դիտարկումներ ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև։   Նախ, կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում … Read more

Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 22-ի համար

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները ապրիլի 22-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 369,52 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 374,58 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 431,41 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 443,55 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,84 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 5,11  դրամ փոխարժեքով։

Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին, մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյան-ը դեռևս մինչև ամառ կմնա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ։ Պատճառը կապված է Տաշիր Կապիտալ ՓԲԸ-ի կողմից ներկայացված դատական հայցի հետ։ Մասնավորապես, 2026 թվականի մարտի 11-ին ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ պահանջելով հաստատել, որ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը իրավունք ունի իր՝ ՀԷՑ-ում ունեցած 70% բաժնեմասը վաճառել … Read more

Կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026 թ. Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության նախաձեռնությաբ կազմավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցը։ Համագումարից հետո տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող՝ «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր» և «Նոր Դարաշրջան» կուսակցությունների անդամների հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էին նաև … Read more

Տեսանյութ.Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն

Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 5-րդ ոսկե մեդալը: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ 1-1 հաշվով՝ վաստակած առաջին միավորի շնորհիվ։ Սա անցյալ տարվա եզրափակչի կրկնությունն էր, որտեղ Ամոյանը կրկին հաղթեց 3-1 հաշվով։ Ամոյանը հինգ տարի անընդմեջ Եվրոպայի լավագույն ըմբիշն է 77 … Read more