Ծեծկռտուք է եղել ավագ դպրոցի բակում, ծեծել են 17-ամյա տղային

Ապրիլի 17-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մարզի ավագ դպրոցներից մեկի բակում 11-րդ դասարանցիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների … Read more

Ոչնչացվել է Nestle ընկերության մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակ

Ոչնչացվել է Nestle ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակ։ Խմբաքանակի ընդհանուր քաշը կազմել է 9700 կգ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Ոչ պիտանի անձը հետազոտություն է անցել ծառայությունից ազատվելու նպատակ հետապնդողի փոխարեն

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ժ.Ս.-ն տեղյակ լինելով, որ Գ.Դ.-ն 2022 թվականի ձմեռային զորակոչին առողջական վիճակով պայմանավորված ոչ պիտանի է ճանաչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար, իսկ Ն.Հ.-ն որդուն՝ Ռ.Խ.-ին զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու ապօրինի նպատակ է հետապնդում, … Read more

Իրանը մաhապատժի է ենթարկել Իսրայելի «Մոսսադ»-ի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին

Իրանի դատական ​​իշխանությունների կողմից մահապատժի են ենթարկվել Իսրայելի արտաքին հետախուզական գործակալության՝ Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներ Մոհամմադ Մասում Շահին և Համեդ Վալիդին։ Tasnim-ի տվյալներով՝ անձինք կապեր են հաստատել կիբերտարածության և Իրաքյան Քուրդիստան կատարած ուղևորությունների ընթացքում, որից հետո ահաբեկչական և հետապնդման գործողությունների համար վերապատրաստում անցնելուց հետո վերադարձել են Իրան։ Աղբյուրի տվյալներով՝ նրանք մարզվել են կարևոր … Read more

Արևելյան հորոսկոպ, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին ապրիլի 20-26-ն ընկած շաբաթվա ընթացքում

Առնետ (1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020) Այս շաբաթը պահանջում է ճշգրտություն: Այժմ գլխավոր թշնամին ցրված ուշադրությունն է: Աշխատանքի ժամանակ լավագույնն է կտրել ավելորդ աղմուկը և կենտրոնանալ մեկ, բայց իսկապես կարևոր նպատակի վրա: Ձեր անձնական կյանքում կառաջանա անկեղծության կարիք. ուրիշների խոսքերում կեղծիքները կդառնան ավելի նկատելի: Եթե հարաբերություններում կան հին բացթողումներ, ժամանակն է հանգիստ զրույցի: … Read more

Ապրիլի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մյասնիկյան պողոտա 1-20, 12-35 առանձնատներ, Նորք թաղամաս 1-16 առանձնատներ, Նորքի Այգիներ 1, 19 առանձնատներ, Կոնդ թաղամաս 34-243 առանձնատներ, Կոնդ թաղամաս 19-189 առանձնատներ մասնակի, Ռուսթավելու փողոց 3-102, 17-41, 68-98 առանձնատներ, … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ի համար

Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 20-ի դրությամբ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 370,52 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 375,38 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 433,20 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 445,61 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,76 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 5,07  դրամ փոխարժեքով։

Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ ապրիլի 20-ի համար

Խոյ: Նոր ծրագրեր կազմելու ճիշտ ժամանակն է: Դրանք կարող են անսովոր լինել, հետաքրքիր և համարձակ: Ինքնավստահ եք ձեր քայլերում, բացառում եք այն միտքը, թե  ինչ-որ բան կարող է ձեր ուժերից վեր լինել: Եթե այդ ամենին հավելեք ճիշտ ընտրված ռազմավարություն, ապա հաջողությամբ կիրագործեք  այն ամենն, ինչ ծրագրել եք: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ընկերական շփումների համար: … Read more

Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ։ Որոշումը կայացվել է Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում։ Արմեն Բաբալարյանն էլ ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։

Տեսանյութ.Կանաչ կիրակի կամ Աշխարհամատրան, որն է այս կիրակիի խորհուրդը

Եկեղեցական տոնացույցում Մեծ պահքից հետո հետևում է հիսունօրյա մի շրջան, երբ քրիստոնեական եկեղեցու ծիսակարգի մեջ տեղի է ունենում վերակենդանացում` հոգևոր գարուն, երբ Քրիստոսի ներկայության հետ միաժամանակ կան նաև «գունեղ» կիրակիներ՝ օրինակ, Հարության կիրակիին հաջորդող կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ, որին հաջորդում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, այնուհետև Կարմիր կիրակին, տոն երևման Սուրբ Խաչի … Read more