Տեսանյութ.Կանաչ կիրակի կամ Աշխարհամատրան, որն է այս կիրակիի խորհուրդը

Եկեղեցական տոնացույցում Մեծ պահքից հետո հետևում է հիսունօրյա մի շրջան, երբ քրիստոնեական եկեղեցու ծիսակարգի մեջ տեղի է ունենում վերակենդանացում` հոգևոր գարուն, երբ Քրիստոսի ներկայության հետ միաժամանակ կան նաև «գունեղ» կիրակիներ՝ օրինակ, Հարության կիրակիին հաջորդող կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ, որին հաջորդում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, այնուհետև Կարմիր կիրակին, տոն երևման Սուրբ Խաչի (Կապույտ կիրակի): 

 

Քրիստոսի խաչելությամբ, մահով և հարությամբ Աստված մաքրեց մարդկության մեղքը և Քրիստոսին հավատացողներն ու Նրա հետևորդները մաքրագործվում են Քիրստոսի արյամբ: 

Կանաչ կիրակին մեզ հիշեցնում է կյանքի հարությունը և նրա հավիտենական գոյությունը: 

Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և հավիտենականությունը: Կանաչ կիրակին նմանեցնում են բնության մեջ ծաղկող, ծլարձակող և աճող կյանքին, ինչը կենդանություն ու թարմություն է տալիս աշխարհին և մարդկությանը: Աշխարհամատրանն էլ որպես Քրիստոսի ցանած սերմի առաջին կանաչ ծիլը, աճեց, ծլարձակեց, բազմացավ և դարձավ աշխարհում տարածված եկեղեցին:



Leave a comment