Հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, երկու ամսով կալանավորվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին կալանավորեցին։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն ու խափանման միջոց կիրառեց կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող

Կարծում եմ՝ տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով, անգամ տեսականորեն, չի կարող: Ամեն դեպքում մենք շարունակում ենք պնդել, որ «Իմ քայլը» հիմնադրամը ՔՊ-ի հետ ասոցացվում է, և թող ինձ վրա քար նետի նա, ով կասի հակառակը: Իսկ ինչ վերաբերում է 2022 թվականին՝ ՔՊ անդամի կողմից … Read more

Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում արշալույսները չեն խաղաղվում, տուժող կողմը դժգոհ է, մեղադրյալի ընտանիքի անդամների կյանքն էլ դժոխքի է վերածվել

Մերձավանում արշալույսները չեն խաղաղվում։ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո դժբախտությունը շատերի դուռն է թակել՝ վերածելով համայնքում նրանց կյանքը դժոխքի, ընդ որում՝ ոչ այնքան կողմերի միջանձնային հարաբերությունների, որքան՝  պետության փաստացի անգործության, իրենց պոզիտիվ պարտականությունը չկատարելու հետևանքով։ Մի կողմից՝ տուժող կողմի կորստյան ցավը, որը որևէ կերպ չի սփոփվի, մյուս կողմից՝ առանց դատավճռի «սպանողի»  խարան ստացած անձանց … Read more

Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի ձերբակալությանը, գրել է․ «Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան․ Կանդազ Համ աշխատանք ենք ունենալու (300.000 աշխատատեղ), Համ հողն ենք մեր ունենալու (ուժեղ խաղաղություն), Համ մեր տունն ենք ունենալու (20. 000 մատչելի բնակարան)»:

Ապրիլի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 27 բազմաբնակարան շենքի 1-ից 10-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը։ Վերատեղադրված գազատարերը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Իսակովի պողոտայի առանձնատների գազասպառողների և … Read more

Ապրիլի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–17:00 Աբովյան փողոց 38, 40–48 շենքեր, Կորյունի փողոց 7, 7/1 շենքեր, Իսահակյան փողոց 12, 14, 18Ա շենքեր, Կիլիկիա թաղամաս մասնակի, Այասի փողոց 72/1, 114, 114/1 հասցեներ, Լուսինյանց փողոց 32, 34 առանձնատներ, … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, իրենց օգտին քվեարկելու դիմաց խոստացել է կաշառք տալ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն … Read more

Իմ իրավունքները խախտված են, դիտարկում ենք Դանիել Իոաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հարցը

«Մամուլի հրապարակումներից և «Անկախ դիտորդ» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Անկախ դիտորդ»-ը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել և ուղարկել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող այս փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Իրենք քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարը ասոցիացրել են իշխող քաղաքական … Read more

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են թիվ 53 երթուղու ավտոբուսը և «Opel»-ը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված՝ թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեռևս վաղ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը, պետք է տեսնենք վարքագծի հիմնարար փոփոխություններ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը վաղաժամ է անվանել Իրանի դեմ եվրապատժամիջոցների չեղարկումը՝ նշելով, որ ԵՄ-ն նախ ցանկանում է տեսնել Թեհրանի վարքագծի հիմնարար փոփոխություն։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք նախ պետք է տեսնենք Իրանի վարքագծի հիմնարար փոփոխություններ, ուստի դեռևս վաղ է պատժամիջոցները չեղարկելը»,- ասել է Եվրահանձնաժողովի … Read more