Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 29-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ֆիոլետովո բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 29-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու, Շիրակացու 1-ին փակուղու, Շահինյան, 26 Կոմիսարների, Պիոներական, Նար-Դոսի, Կնունյանց, Կամոյի, Բորյան, Դուդկոյի, Մենդելևի, Կրիտյան, … Read more

Ինչպիսի տեսք կունենա ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը

2026 թվականի աշնանից կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերը հասանելի կլինեն քաղաքացիներին։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ աշխատանքային քննարկման ընթացքում։  ՆԳ նախարարն ընդգծել է, որ նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։ Սարգսյանի խոսքով՝ այն կբարձրացնի … Read more

Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Մաշտոցի պողոտա 6, 6/2 շենքեր, Զաքյան փողոց 1, 8 շենքեր, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-17:00 Մամիկոնյանց փողոց 36/2 շենք, Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարկավագի փողոց 127-131 շենքեր, Քանաքեռ 14 և … Read more

Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ

ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով կիրականացվի ըստ այն նորմերի, որոնք կապահովեն Իրանի անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Tasnim» գործակալությանը, հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար Ռեզա Տալաինիկը։ «Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ», – Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պաշտպանության նախարարների նիստի ժամանակ … Read more

Երկրաշարժ է գրանցվել Կարս քաղաքից ոչ հեռու, զգացվել է նաև Շիրակի մարզում

Ապրիլի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է … Read more

Մայիս ամսվա աստղագուշակ կենդանակերպի նշանների համար

Խոյ Խոյերի համար մայիսը կանցնի ակտիվ, բայց որոշակի ռիսկերով։ Հատկապես ուշադիր պետք է լինեն նշանի երկրորդ կեսում ծնվածները. ամսվա առաջին և վերջին շաբաթներին մեծանում է վնասվածքներ ստանալու վտանգը, ինչը մեծամասամբ կապված է Մարսի էներգիայի ավելցուկի հետ: Մնացած առումներով սա հիանալի ժամանակ է սպորտով զբաղվելու, ապագան պլանավորելու և հոգևոր աճի համար։ Շատ հավանական է, որ վերանայեք … Read more

Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա

Ապրիլի 28-ին, ժամը 00։10-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 00:50-ին: … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 28-ի համար

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 368,70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 373,58 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 429,11 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440,88 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5,10 դրամ։

Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը, զոհ և վիրավորներ կան

Ապրիլի 28-ին՝ ժամը 01։38-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքից դեպի «Մեղրու սար» տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ … Read more

Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հետաքրքիր «իրադարձություններ» են տեղի ունենում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Եթե դիտարկելու լինենք խոշորների մեջ ամենախոշորների հիսնյակը, ապա հատկապես այստեղ կան էական «վայրիվերումներ»: Մինչ դրանց անդրադառնալը, սակայն, նշենք, որ 2025 թ. հունվար-մարտ ամիսների հարկատուների ցանկում դարձյալ տոկոսային հարաբերությամբ գերակշռում են ներմուծող ու առևտրով զբաղվող կազմակերպությունները. նրանց թիվը 14-ն է: Հաջորդը բանկերն … Read more