Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բախվել գազատար խողովակին

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գագիկ Ա․-ն իր վարած, Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն … Read more

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի հակամարտությունն ավարտված չէ, Իրանը շարունակում է պաշտպանական դիրք զբաղեցնել բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Կարծում եմ՝ դժվար է ասել, որ պատերազմն ավարտված է։ Քանի դեռ պատերազմը չի ավարտվել բոլոր ճակատներում, խաղաղությունը չի կարող երաշխավորվել։ Եվ հետևաբար, կարծում եմ, Իրանը չի կարող ռիսկի … Read more

Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Ջուջևան գյուղ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, որպեսզի անպայման այցելի Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ նա ծնվել է 1965 թվականի հունիսի 13-ին Ջուջևան գյուղում։

Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի

Այսօր՝ ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Ե․-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ … Read more

Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ+-ից

Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ+-ից (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն), ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «ՕՊԵԿ+-ից և ՕՊԵԿ-ից դուրս գալը ԱՄԷ-ի ինքնիշխան որոշումն է, և Ռուսաստանը հարգում է այն»,- հայտարարել է Պեսկովը։ Արաբական Միացյալ Էմիրությունները մայիսից դուրս է գալիս Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից։

Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա

Ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 12-ին,  Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող վերելակի հորում մարդ է եղել ընկած, ով նույն օրը «գլխի գագաթային շրջանի սալջարդ, պատռված, արյունահոսող վերք, կրծքավանդակի սալջարդ» … Read more

Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում, Շահին Մուստաֆաևը Երևանում է

Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, Երևան է ժամանել։ Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում, հայտնում են ադրբեջականա լրատվամիջոցները։ Նշենք, որ 5-րդ ալիքը «Զվարթնոց» օդակայանում ադրբեջանական օդանավի լուսանկար և թռիչքների հետևման Flightradar24 կայքից ինֆորմացիա է հրապարակել։

Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 29-ի համար

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am- ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 368,52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝  439.55 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 429,11 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440,88 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.81 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5,08 դրամ։

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ Ապրիլի 29-30-ին գիշերը և կեսօրից հետո, մայիսի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 29-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ … Read more

«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը

«Այսօր առավել հաճախ բարձրաձայնված հարցերի որոշ պարզաբանումներ»,- ֆեյսբուքում գրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Ընթացիկ «կապույտ անձնագրերը» ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Միաժամանակ քաղաքացին ազատ է՝ դիմելու և ստանալու նոր կենսաչափական անձնագիր ցանկացած պահի։ Նոր անձնագիր ստանալիս՝ քաղաքացու ունեցած նախկին անձնագրերը անվավեր են ճանաչվելու, … Read more