Իրենք քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարը ասոցիացրել են իշխող քաղաքական ուժի հետ։ «Իմ քայլը» ասոցիացվում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և ինչպես նշված է «Ազատության» հոդվածում, եթե վարչական դատարանում ապացուցվեն «Իմ քայլը» հիմնադրամի խախտումները, ինձ սպառնում է տուգանք՝ մինչև 6 միլիոն դրամի չափով։
Ես այժմ հայտարարում եմ, որ սույնով խախտվել են իմ սահմանադրությամբ մի շարք օրենքներով և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։
Հաշվի առնելով վերոնիշյալը՝ խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել նախաձեռնելու հետևյալ երկու գործողությունները՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը, և երկրորդ՝ «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով»:
Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց Աննա Հակոբյանը: