Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան, որտեղ, ըստ տեղեկությունների, նրան կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնել է «IRNA» գործակալությունը: Աբաս Արաղչին Սանկտ Պետերբուրգ է ժամանել այսօր առավոտյան։

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 369 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 374 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427,64 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4340,14 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5,09 դրամ։

Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 27-ին

Խոյ: Ոչինչ հեշտ չի տրվում: Ձեր համառությունն այսօր ձեր օգտին չէ: Ոչ մի կերպ չեք հրաժարվում այն գործերից, որոնք դատապարտված են անհաջողության՝ անիմաստ վատնելով ձեր ժամանակն ու նյարդերը:Երբեմն էլ վիճում եք այն մարդկանց հետ, ովքեր,ամեն կերպ, փորձում են հետ պահել ձեզ սխալներից: Սիրահարված զույգերին բարդ օր է սպասվում: Շատերը կդժվարանան կողմնորոշվել իրենց զգացմունքների մեջ: Այդ … Read more

Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում` Ապրիլի 27-29-ը ժամանակ առ ժամանակ, 30-ի գիշերը, մայիսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 27-30-ը և մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև … Read more

Ռուսաստանը փոխում է անձնագրերի կանոնները, հատկապես երեխաների հետ կապված

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով դադարեցվում է հին նմուշի արտասահմանյան անձնագրերում երեխաների վերաբերյալ տվյալների ներառումը։ Նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Ինչպես հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով նաև վերացվում է անձնագրում փոփոխություն կատարելու համար նախատեսված 500 ռուբլի պետական տուրքը։ Ներկայումս ծնողի անձնագրում կատարված … Read more

Տեսանյութ. Ինչ է խորհրդանշում Զատկին հաջորդող չորրորդ՝ Կարմիր կիրակին

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Ս. Զատկին հաջորդող կիրակիները հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն:   Զատկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր: Կարմիր անունով հիշատակվում է Քրիստոսի թափած արյունը մեր փրկության համար և խորհրդանշում Տիրոջ արյամբ ծաղկած հաստատված եկեղեցին: 

«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են «BMW X5», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները … Read more

Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին

Ապրիլի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Մ․-ն և հայտնել, որ հարևանը զենքով հարձակվել է իր տան վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային … Read more

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հեռացրել է կաթողիկոսի այցի մասին տեղեկությունը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել են Ամենայն Հայոց կաթողիկոսի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ:  Գրում է Ազատությունը: Ժամեր անց և՛ կայքից, և՛ սոցցանցից հեռացվել է գրառումն ամբողջությամբ: Այս պահին թանգարան-ինստիտուտի կայքում անդարադարձ կա միայն վարչապետի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցին:

Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում

Խեցգետինն Մայիսին դուք կբարելավեք ձեր կյանքը տարբեր ոլորտներում: Նոր հնարավորություններ կարող են ի հայտ գալ ընտանիքի, տան, ստեղծագործական աշխատանքի և բարեկամության միջոցով: Դուք կզգաք ձեզ բարձրացած և ոգեշնչված: Դուք նաև կամրապնդեք ձեր մագնիսականությունը և կբերեք ռոմանտիկա ձեր հարաբերություններում: Մայիսը նաև կբերի լիակատար նորացման զգացողություն: Դուք ինքներդ ձեզ այլ կերպ կընկալեք և կնկատեք, թե ինչպես են … Read more