Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Բախման հետևանքով Hyundai Elantra-ն բախվել է ծառին:

Փետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված

2026-ի փետրվարի 7-ից Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 43 քրեական վարույթ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև դրանց համակցությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ: Նշված վարույթներից 14-ով ձերբակալվել է 67 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ:

Մարտուն Գրիգորյանի տանը խուզարկություն է իրականացվում

Վաղ առավոտյան` ժամը 07:30-ի սահմաններում դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն: Նրա տանը խուզարկություն է իրականացվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։  Մարտուն Գրիգորյանը 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու է:

Մեզ պետք է վարժ առաջնորդ, ով հերոսի քրոջ հետ ձեռնшմարտի չի մտնում

Մեզ պետք է վարժ առաջնորդ, ով հերոսի քրոջ հետ ձեռնամարտի չի մտնում։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Մենք պետք է աշխարհի առաջատար ինստիտուտների հետ համագործակցություն կնքենք, որ նրանք գան, այստեղ փորձ ձեռք բերեն։ Ամեն ինչ, բոլոր հիմքերը ունենք, միայն պետք է վարժ առաջնորդ, որ այդ բարեկեցությունը բերի։ … Read more

Մայիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 բազմաբնակարան շենքի 10-րդ մուտքի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան, Կամոյի, Զորավար Անդրանիկի, Սայաթ-Նովայի, Մելիքյան, Արաբկիր, Մուրացանի, Այվազովսկու փողոցների գազասպառողների … Read more

Մայիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նորագյուղ թաղամաս 51-354, 148-396 առանձնատներ, Էջմիածնի հին խճուղի 40-107 առանձնատներ, Թաիրովի փողոց 1-20 առանձնատներ, Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Երիտասարդական փողոց 7 շենք, Մոլդովական … Read more

Սահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ

Սահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման։  Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ քարոզարշավի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։ Արդեն մոտ մի քանի օր է՝ համացանցում տարածվել է տեղեկություն, որ Google քարտեզով ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշենի անվանումը փոփոխված է ադրբեջանականով, ՀՀ քարտեզից էլ դուրս է բերված։ «Սոցցանցերում … Read more

Շտապօգնության բժիշկներին սպառնացող 49-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն: Մայիսի 19-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Հայանիստ գյուղ մեկնած շտապօգնության անձնակազմին բուժառուն սպառնում է՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործողություններին։ Հայանիստ մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ ոչ սթափ 49-ամյա տղամարդը շտապօգնության աշխատողներից պահանջել է կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի … Read more

Տեսանյութ.Երբ ասում էինք ուզում է ՀՀ հարևան ազգի ներկայացուցիչներ բերել, ասում էր՝ սուտ է, հիմա թեմա է բացում, որ մենք միայնակ չենք ապրել

1 Ռեֆորմիստների կուսակցություն 2 «Բոլորին դեմ եմ» կուսակցություն 3 «Ուժեղ Հայաստան» դաշինք 4 Հայաստանի Շնորհապետական կուսակցություն 5 «Նոր ուժ» կուսակցություն 6 «Միասնության թևեր» կուսակցություն 7 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 8 «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն 9 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն 10 Հայ ազգային կոնգրես կուսակցություն 11 «Հանրապետություն» կուսակցություն 12 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն 13 «Ալյանս» կուսակցություն … Read more

Երևանում տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը

Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից: Ողջույնի խոսքով է հանդես եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք … Read more