Մայիսի 25-ից 28-ը մի շարք փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 25-ից 28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Մայիսի 25-ին՝ ժամը 1։00-ից 03։00-ն փակ է լինելու Արզնի օդանավակայան – Նոր Գեղի բնակավայր – Երևանյան խճուղի – Եղվարդի  խճուղի- Երևանի Հալաբյան փողոց -Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը, ժամը 1։00-ից 07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – … Read more

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հունիսի սկզբին

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի սկզբին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրանց տեղեկություններով՝ հանդիպումը տեղի կունենա Իսլամաբադում՝ հաջի սեզոնի ավարտից հետո։ 2026 թվականին իսլամի սրբավայրեր ուխտագնացության հիմնական ծեսերը համընկնում են մայիսի 25-29-ի հետ։ Աղբյուրները նաև հայտնել … Read more

Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն

Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն։  Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Վերջերս հակառուսական ուղղվածություն ունեցող տեղեկատվական ռեսուրսներից մեկում հրապարակվել է բացահայտ մի զրպարտագիր, որը բացարձակապես որևէ կապ չունի իրականության հետ, այն մասին, թե իբր Հայաստանում, Երևանում Ռուսաստանի դեսպանատունը, դրա աշխատակիցները, դիվանագիտական աշխատակիցները զբաղվում են ինչ-որ … Read more

Ես չեմ հասկանում՝ բիզնեսմեններն ինչից են վախեցած, էլ դուք ինչ ունեք կորցնելու, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք

Ես չեմ հասկանում՝ բիզնեսմեններն ինչի՞ց են վախեցած, էլ դուք ի՞նչ ունեք կորցնելու, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։ «Բոլոր բիզնեսմենները վախեցած են։ Ես չեմ հասկանում՝ ինչի՞ց են վախեցած։ Էլ դուք ի՞նչ ունեք կորցնելու, բացի ձեր «շղթաներից»,- ասել է Կարապետյանը՝ նկատի ունենալով իշխանության … Read more

Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից սահմանափակnւմ է Հայաստանից ծաղիկների ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագումով և առաքմամբ ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։  Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում։ Որոշումն ընդունվել է Ռուսաստանի ֆիտոսանիտարական բարեկեցությունը և արտահանման պոտենցիալը պաշտպանելու նպատակով։ Չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված երաշխիքներին՝ … Read more

Մայիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղամաս 1, 2, 3, 4, 6 շենքեր, Իսակովի պողոտա 2 շենք («Արարատ» կոնյակի գործարան), Սարի Թաղ 6-21 փողոցներ մասնակի, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-17:00 Հակոբյան փողոց 1-9, … Read more

Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում

Քասախում լրագրողների հետ ունեցած զրույցում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանի կողմից ակտիվորեն տարածվող այն լուրերին, թե գոյություն ունի ձայնագրություն, որտեղ ինքն իբր ՌԴ նախագահին խնդրում է աջակցել Հայաստանից հեռանալու հարցում։ Քաղաքական գործչի խոսքով՝ Սիմոնյանի մակարդակն ու դաստիարակությունը բոլորին հայտնի են։ Քոչարյանը հիշեցրել է, որ … Read more

Նոր տոնական օր կավելանա օրացույցում

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր: Այս մասին փոխանցում է Factor-ը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ նախատեսվում է գնահատել, քաջալերել, խրախուսել, շահադրդել, արժևորել և ընդգծել հանրային ծառայողների դերն ու կարևորությունը երկրի կայուն զարգացման, հանրային ծառայությունների արդյունավետ մատուցման, … Read more

Իմ հայրենիքն ունեցվածքով ես չեմ կարող փոխել, 20 տարի առաջ սեփականացրած գործարանն ասում է՝ Ծառուկյանից վերցնելու ենք

Ինձ ասել էին՝ պարոն Ծառուկյան, որ դու սկսում ես ճիշտ քննադատել, ինքն իր տեղը չի գտնում, Ձեր սեփականությանը վնաս են տալու, հանձնարարությունն արդեն ստացել են:  Այս մասին Մեղրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական հայտարարությանը: «Ես ասել եմ՝ իմ հայրենիքն ունեցվածքով ես չեմ կարող … Read more