Վաղ առավոտյան` ժամը 07:30-ի սահմաններում դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն:
Նրա տանը խուզարկություն է իրականացվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։
Մարտուն Գրիգորյանը 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու է: