Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին հնարավորինս մեծ ցավ պատճառելու համար

Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով Ռուսաստանին հնարավորինս մեծ ցավ պատճառել: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Արևմուտքը փորձում է պառակտել մեր դաշնակիցներին՝ նախ և առաջ սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա դա անում է Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա … Read more

Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն, կան վիրավnրներ

Այսօր՝ մայիսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Tesla», «Subaru» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 23-ի համար

Rate.am | Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 366 դրամ է, վաճառքը՝ 369 դրամ: Եվրոյի առքի արժեքն է 422 դրամ, վաճառքի դեպքում՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 5.06 դրամ, վաճառքինը՝ 5.22 դրամ։

Մայիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 25-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի (մասնակի), Շահումյան, Գայի, Հովսեփյան, 1-ին փողոցների, Ուսանողական փողոցի (մասնակի) գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ՌաֆՖու, Աղյուսագործների, Մաշտոցի, Սանկտ-Պետերբուրգի … Read more

Մայիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Էրեբունի» հյուրանոց, «ԱրմՍվիսբանկ» ՓԲԸ, «Սինյոր» ՍՊԸ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-17:00 Սունդուկյան փողոց 5/2, 7, 7/1, 7Ա շենքեր, Հր.Քոչարի փողոց 8-10 շենքեր և 4/50-6/58 առանձնատներ, Գյուլբենկյան … Read more

Տեսանյութ.Ապրել եմ Կալուգայում, ասել են՝ կալուգացի Սամո, չեն ասել՝ չմn Նիկոլ

Ես չեմ թաքցրել և չեմ թաքցնում, որ 10 տարի ապրել եմ Կալուգայում, միգուցե դա եղել եղել է իմ կյանքի լավագույն տարիներից, ինչի՞ց պետք է վիրավորվեմ։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ վիրավորվո՞ւմ է, որ իրեն ասում են կալուգացի: «Ես Արցախը չեմ հանձնել, հայկական հողերը չեմ հանձնել, այսքան փորձանք մեր … Read more

«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը Ռուսաստան

«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը Ռուսաստան, հանքային ջրի շրջանառությունը Ռուսաստանում արգելվել է։ Կառույցից նշել են, որ «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրանքի ներմուծումը ժամանակավորապես կասեցնելու պատճառը հանքային ջրում հիդրոկարբոնատ իոնի, քլորիդների և սուլֆատների՝ թույլատրելի չափից ավելի առկայությունն է։ Նշել են նաև, որ արտադրատեսակի որակը չի համապատասխանում պիտակի վրա նշված տեղեկատվությանը։ «Արտադրանքի բուժիչ հատկությունների … Read more

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց իրավիճակը շատ տարօրինակ, արտասովոր է

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Շատ տարօրինակ, արտասովոր իրավիճակ է։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես որ արել է վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էր: Հայաստանի ղեկավարությունն էլ է հայտարարում, որ ուզում … Read more

«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass», «Hyundai», «BYD» մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 43-ամյա Բեգլար Հ.-ի վարած «Hyundai» մակնիշի, 43-ամյա Ռուբեն Մ.-ի վարած «Jeep Compass» մակնիշի և 50-ամյա Դավիթ Մ.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում. ՆԳՆ-ն զգուշացնում է

Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից զգուշացնում են, որ սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում։ «Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման … Read more