4 բարձրաստիճան հոգևորականների եպիսկոպոսական ձեռնադրման արարողություն տեղի ունեցավ Մայր Աթոռում

Մայր աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ այսօր 4 բարձրաստիճան հոգևորական եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում ստացան։ Նրանք են՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն … Read more

Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հուլիսին System of a Down-ը Երևանում համերգ է տալու

Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հուլիսին System of a Down-ը Երևանում համերգ է տալու. «SOAD-ը Երևանու՞մ։ Սրա հետ կապված, կարծես, շփոթմունք կա։ Մենք պլանավորում էինք համերգ ունենալ այս տարվա հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել այն լոգիստիկ և ժամանակային բարդությունների պատճառով։ Մենք դրա մասին կհայտարարենք, երբ պարզ լինի նոր ժամկետը»,- գրել է Թանկյանը։ 

Տեսանյութ.100.000 ծաղիկ մնաց սահմանին, գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ

«100.000 ծաղիկ մնաց սահմանին, չեն վաճառվել, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը փակել է հայկական ծաղիկների մուտքը: Ջերմոցները կանգնում են, գյուղերում մարդիկ, որոնք հույս ունեին արտահանել, չեն կարողանալու։ Պատճառն այն է, մի անհաշվենկատ մարդ գնացել է աշխարհի թիվ մեկ մեծության երկրի առաջնորդի մոտ ու չի կարողացել ճիշտ պայմանավորվել»,- ասաց Կարապետյանը»։ Ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ … Read more

Տեսանյութ. Շահեն Մարտիրոսյանը 40 վայրկյանում հաղթել է թուրք մարզիկին ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը նվաճել է ոսկե մեդալ։ 68 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը մրցել է Թուրքիան ներկայացնող Սարուհան Կարաօղլուի հետ։ Գոտեմարտի արդյունքում Մարտիրոսյանը ժամանակից շուտ 10-0 հաշվով պարտության է մատնել մրցակցին և հռչակվել չեմպիոն։

Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով hարվածել Ուկրաինային

Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հղում անելով ուկրաինական, ամերիկյան և եվրոպական հետախուզական տվյալներին։ «Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ Կիևում, մենք տեսնում ենք տարբեր տեսակի զինատեսակների կիրառմամբ համատեղ հարվածի նախապատրաստման նշաններ: Նշված միջին հեռահարության զենքերը կարող են օգտագործվել նման հարվածի ժամանակ», – ասել է Ուկրաինայի նախագահը:

Սամվել Կարապետյանի առաջարկն է Էջմիածինը դարձնել հատուկ քաղաք, Վատիկանի ու Երուսաղեմի նման

«Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինը առաձնացնել որպես հատուկ քաղաք, դառնա կրոնական կենտրոն։ Հետո կազմակերպել որպես երկրորդ Վատիկան, մարդիկ գնում են Հռոմ, Երուսաղեմ, քրիստոնյա մարդը պետք է տեսնի այս հրաշքը։  Էջմիածինը դարձնելու ենք համայն քրիստոնյա աշխարհի կենտրոններից մեկը։ Կրոնական տուրիզմի տարբեր կենտրոններ են այստեղ լինելու, մարդիկ գալու են այստեղ, որ առնչվեն քրիստոնեության հետ։»։ Այս մասին Էջմիածնում … Read more

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն ձեռք չի բերվի առանց բոլոր տարաձայնությունների կարգավորման

Իրանի և ԱՄՆ-ի միջև մի շարք վիճելի հարցերի շուրջ առաջընթաց է գրանցվել, սակայն համաձայնություն չի ձեռք բերվի առանց բոլոր տարաձայնությունների կարգավորման։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ վիճելի հարցերի շուրջ բանակցություններն ու խորհրդակցությունները դեռևս շարունակվում են Պակիստանի միջնորդությամբ։ Աղբյուրն ընդգծել է, որ … Read more

Ոստիկանությունն ապօրինի կերպով խոչընդոտում է Բևեռի քարոզարշավը

Ոստիկանությունն ապօրինի կերպով խոչընդոտում է Բևեռի քարոզարշավը Քիչ առաջ Վայք քաղաքում Ոստիկանության աշխատակիցներն ապօրինի կերպով առգրավել և բաժին են տեղափոխել «Ազգային-ժողովրդավարական Բևեռի» քարոզչական փիքափ (pickup) մակնիշի մեքենան, որն իրականացնում էր բնակչության իրազեկման աշխատանքներ։ Որպես պատճառաբանություն ոստիկանները ներկայացրել են այն անհեթեթ պնդումը, թե իբր մեքենան ենթարկվել է տեխնիկական վերասարքավորման, ինչի համար համապատասխան լիցենզիա առկա չէ։ Ինչո՞ւ … Read more

Տեսանյութ.Պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք ՌԴ-ի, ԵՄ-ի ու ԱՄՆ միջև

Երբ Հայաստանի իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու, դրա համար պետք է ուշքի գան։ Հունիսի 7-ից հետո ցանկացած հարց, որը կառաջանա, մեկ օրում լուծում ենք տալու  Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյան Անդրադառնալով Մակրոն-Ալիև հեռախոսազրույցին՝ Կարապետյանն ասել է, թե կասկածներ … Read more