Տեսանյութ. Շահեն Մարտիրոսյանը 40 վայրկյանում հաղթել է թուրք մարզիկին ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը նվաճել է ոսկե մեդալ։
68 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը մրցել է Թուրքիան ներկայացնող Սարուհան Կարաօղլուի հետ։ Գոտեմարտի արդյունքում Մարտիրոսյանը ժամանակից շուտ 10-0 հաշվով պարտության է մատնել մրցակցին և հռչակվել չեմպիոն։

Leave a comment