Սամվել Կարապետյանի առաջարկն է Էջմիածինը դարձնել հատուկ քաղաք, Վատիկանի ու Երուսաղեմի նման

«Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինը առաձնացնել որպես հատուկ քաղաք, դառնա կրոնական կենտրոն։ Հետո կազմակերպել որպես երկրորդ Վատիկան, մարդիկ գնում են Հռոմ, Երուսաղեմ, քրիստոնյա մարդը պետք է տեսնի այս հրաշքը։ 
Էջմիածինը դարձնելու ենք համայն քրիստոնյա աշխարհի կենտրոններից մեկը։ Կրոնական տուրիզմի տարբեր կենտրոններ են այստեղ լինելու, մարդիկ գալու են այստեղ, որ առնչվեն քրիստոնեության հետ։»։
Այս մասին Էջմիածնում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Leave a comment