Խուզարկություններ է իրականացվել ԲՀԿ գրասենյակներում, 7 անձ ձերբակալվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն: Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում այսօր ձերբակալվել է 7 անձ, կատարվում են վարութային գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ռուսաստանը կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը

Ռուսաստանը կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Կոնստանցա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոսիլինն անցանկալի անձ է հայտարարվել, իսկ հյուպատոսությունը կփակվի։ «ՌԴ գլխավոր հյուպատոսին անցանկալի անձ հայտարարելու և Կոնստանցայում գլխավոր հյուպատոսությունը փակելու հետ կապված … Read more

Գործարկվել է նորաբաց «Քո ձայնը» կայքը, փորձել ենք քաղաքացու իրավունքին միտված էջ պատրաստել

Գործարկվել է նորաբաց «Քո ձայնը» կայքը, որտեղ ներկայացվում է ինչպես ընտրության կարգը, այլև թեժ գիծը, որտեղ հնարավորություն կա նաև կոնֆիդենցիալության։  Այս մասին ասուլիսի ընթացքում ասել Է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։ «Ինչքան էլ, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, փորձել ենք հնարավորինս քաղաքացու իրավունքներից և քաղաքացու իրավունքին միտված էջ պատրաստել։ Ամենասկզբում ներկայացնելու ենք քվեաթերթիկը. … Read more

Եվրասիական սերտ ինտեգրումը, օգուտ է բերում ԵԱՏՄ անդամ պետություններից յուրաքանչյուրին

«Կցանկանայի հատուկ ընդգծել, որ, հաշվի առնելով ներկա իրավիճակի առանձնահատկությունները, եվրասիական սերտ ինտեգրումը, այնուամենայնիվ, իրական օգուտ է բերում մեր միավորման անդամ պետություններից յուրաքանչյուրին։ Այն նպաստում է բիզնեսի եկամուտների ավելացմանը, մեր երկրների բնակչության կյանքի որակի և բարեկեցության բարելավմանը»։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում, հաղորդում է … Read more

Տեսախցիկ չկա քվեախցիկում, չի կարելի քվեաթերթիկը նկարել, դուրս հանել ընտրատեղամասից․ Գոհար Մելոյանը ահազանգերի մասին

«Առաջին հիմնական ահազանգը, որ ստանում ենք, դա այն է, որ քաղաքացիներին հրահանգում և ստիպում են լուսանկարահանել կամ տեսանկարահանել քվեախցիկում իրենց ուժի օգտին տրվող քվեաթերթիկը: Սա ըստ էության արգելված արարք է, և դուք եթե վախեր ունեք կամ ճնշման եք ենթարկում, հիմա հնարավորություն ունեք նկարելու, այնուհետև նետելու աղբարկղը և ընտրելու այն քաղաքական ուժին, որին իսկապես ցանկանում եք … Read more

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին, 2-ին և 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։  Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի , 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հանրապետության տարածքում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների … Read more

ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն հասել խաղաղության պայմանավորվածությունների, բայց շատ մոտ են դրան

ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն հասել խաղաղության պայմանավորվածությունների, բայց շատ մոտ են դրան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք դեռ այդ փուլում չենք, բայց մենք շատ մոտ ենք։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա լրագրողներին։ Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի … Read more

Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության նկատմամբ մշտական վերահսկողություն է սահմանել

Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության նկատմամբ վերահսկողություն է սահմանել մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հիմունքներով։  Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին։ «ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան ռազմաբազային հասցված պատասխան հարվածի մասին. Press TV «ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտին. Reuters «Այսօր Իրանն իրականացնում է նեղուցի … Read more

Արագածոտնի մարզում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը, կա 5 վիրավnր

Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 5 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Փրկարարները վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 29-ի համար

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365,94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 370,61 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422,79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433,5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.31 դրամ։