«Կցանկանայի հատուկ ընդգծել, որ, հաշվի առնելով ներկա իրավիճակի առանձնահատկությունները, եվրասիական սերտ ինտեգրումը, այնուամենայնիվ, իրական օգուտ է բերում մեր միավորման անդամ պետություններից յուրաքանչյուրին։ Այն նպաստում է բիզնեսի եկամուտների ավելացմանը, մեր երկրների բնակչության կյանքի որակի և բարեկեցության բարելավմանը»։
Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր «հնգյակի» հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան կայուն դրական բնույթ է կրում։ Աճ է նկատվում նաև տնտեսության ճյուղերի մեծ մասում։ Անցյալ տարի մեր միավորման պետությունների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 95 միլիարդ դոլարի»,- ասել է ՌԴ նախագահը, հավելելով, որ բարելավվում է ապրանքափոխանակության կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումների ընդլայնման և միաժամանակ հումքային ապրանքների տեսակարար կշռի նվազման հաշվին։