Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ

Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։15-ի սահմաններում Քարաբերդ գյուղում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Ջ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ծառերին բախվելով հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Աննա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» … Read more

Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին

Իրավական և միջազգային հարցերով Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին նախազգուշացրել է միջազգային կազմակերպություններին, որ անհրաժեշտ է վերջ դնել, ինչպես ինքն է ձևակերպել, Իսրայելի անպատժելիությանը։ X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ նա հայտարարել է, որ հակամարտությունների գոտիներում սեռական բռնության գործերով ՄԱԿ-ի սև ցուցակում իր կառույցների ներառման համար պատասխանատվության ենթարկվելու փոխարեն՝ Իսրայելը «պատժում է» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Ըստ … Read more

Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ

«Նիկոլ Փաշինյանի դեմ դատական պրոցես կսկսվի, ու մենք մեր երկրում գործող 4 լրտեսներին պետք է գտնենք: Ես իրապես համաձայն եմ, որ լրտեսություն անող գործակալները անգամ եվրոպական կոնվենցիաներից դուրս ենթարկվեն պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ, որտեղ պաշտպանվողներն էլ, տուժողներն էլ ունենալու են բոլոր հավասար իրավունքները, մեր ժողովուրդը կիմանա»: … Read more

Արցախի ներկայացուցչության շենքի վրա ամբիցիա ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»

Արցախի ներկայացուցչության շենքը Հայաստանում ապրող արցախցիների համար հայրենիքի կտոր է, ու Ադրբեջանն ունի այս շենքի վրա հավակնություն՝ որպես Երևանի ադրբեջանական թատրոն։  Մենք երկու իրականության մեջ ենք ապրում, երբ արցախցիներից փորձում են վերցնել հայրենիքի վերջին կտորը, և նույն ժամանակ բացվում է, ֆինանսավորվում է Երևանի ադրբեջանական թատրոնը։ Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանը ահազանգել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության … Read more

Փաշինյանը տեռnր է սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․ Ինչպես տեղեկացրել էինք՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է տեռոր անել արցախցիների շրջանում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ արցախցի նախկին զինվորական Վլադիկ Խաչատրյանին ծանուցել են, որ ազատի մոտ 20 տարվա ծառայության համար տրամադրված ծառայողական բնակարանը։ Նա 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն ունի, իսկ բնակարանն էլ իր եւ ընտանիքի միակ կեցավայրն է։ Մեզ ասացին, որ Վլադիկ … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 30-ի համար

Rate.am | Տարադրամի փոխարժեքները մայիսի 30-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 367.5 դրամ է, վաճառքը՝ 370 դրամ: Եվրոյի առքի արժեքն է 425 դրամ, վաճառքի դեպքում՝ 432 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 5.08 դրամ, վաճառքինը՝ 5.24 դրամ։

Հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ համաձայնություն դեռևս չկա

Թեհրանը շարունակում է հաղորդագրություններով փոխանակվել Վաշինգտոնի հետ, սակայն հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ համաձայնություն դեռևս չկա․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Համաձայնությունը դեռևս վերջնականապես չի կնքվել, սակայն հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է»,- ասել է Բաղային։ Նա կրկնել է, որ Թեհրանն այժմ կենտրոնացած է ռազմական հակամարտության ավարտի վրա, և Իրանի միջուկային … Read more

Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է

«Մեր երկրում մարդիկ երկու մարտահրավեր ունեն․ առաջին, որ Հայաստանում մարդիկ այնպես ապրեն, որ ստիպված չլինեն լքել երկիրը։ Դրա համար ամեն շրջան պետք է ունենա իր զարգացման ծրագիրը։ Աբովյան քաղաքի համար ծրագիրը պետք է լինի Երևանը բեռնաթափելը, դրա համար պետք է ապրի մայրաքաղաքի նման, դրա համար պետք է ներդրումներ և աշխատատեղեր»։ Աբովյանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության … Read more

Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-17:00 Կիևյան փողոց 19, 19Ա շենքեր, Հակոբյան փողոց 1-9, 11 շենքեր, Ազատության պողոտա 21-21/3, Կոմիտասի պողոտա 51-51/18, 65 շենքեր, Մամիկոնյանց փողոց 1Ա շենքեր, Երևան քաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝ … Read more