Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Անդրադառնալով Քննչական կոմիտեի արած հայտարարությանը, ըստ որի Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնություն կատարած անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, Նարեկ Կարապետյանը պարզաբանեց․
«Մեզ մոտեցել է զինվորական և ասել է, որ մեր դիրքում էլ մարդ չկա, ասաց՝ դիրքերից մեզ հանել են: Մի քանի անգամ ճշտում ենք արել, իր գործընկերների հետ ենք ճշտում արել, հնարավոր է մարդուն ճնշման տակ ինչ-որ բան են կորզել, բայց մարդը 5 անգամ կրկնել է, որ մենք դուրս ենք եկել, դիրքում էլ մարդ չկա, մեր դիրքը էլ հայկական զորքի կողմից չի կառավարվում:
Ամեն դեպքում, մարդը զինվորական ծառայության մեջ է, հնարավոր է ինչ-որ ազդեցությունների տակ ինչ-որ բան է ասել, բայց պետք է լուսաբանենք, որովհետև ինչը չենք լուսաբանում, հետո մի օր արթնանում ենք ու տեսնում ենք, որ օրինակ,՝ մի քանի հարյուր մետր առաջ եկած դիրքեր ունենք»,- շեշտել է նա: