Խուզարկություններ է իրականացվել ԲՀԿ գրասենյակներում, 7 անձ ձերբակալվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում:
Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում այսօր ձերբակալվել է 7 անձ, կատարվում են վարութային գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Leave a comment