Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան ՝ 11։00-17։00 Խանջյան փողոց 43, 45 շենքեր, Նալբանդյան փողոց 104, 116 շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա 29, 31, 33 շենքեր, Պարոնյան փողոց 15/5 շենք, Պարոնյան փողոց 15/7՝ «Ռիդ» ՍՊԸ, Փարաջանովի փողոց 8 հողամաս՝ … Read more

Արամ Ա-ն կոչ է անում դադարեցնել ռшզմական գործողությունները և բանակցությունների ճանապարհով արդար լուծում գտնել

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում հայկական գաղութների ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ թեմերի առաջնորդներին հորդորելով հնարավորինս զերծ պահել հայերին  վտանգավոր իրադարձություններից և աջակցել նրանց։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Cilicia TV-ն։ «Վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ շղթայազերծած պատերազմը փաստորեն ներառեց ամբողջ Միջին Արևելքը։ Պատերազմը … Read more

Իրանը սկսել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիրքերի և Իսրայելի վրա հրթիռների նոր ալիքի արձակում

Իրանը սկսել է նոր հրթիռային հարձակում: Այս մասին հայտնել է իրանական պետական IRIB հեռուստատեսությունը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն: «Իրանի տարածքից տեղի է ունեցել հրթիռների նոր ալիքի արձակում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հեռուստատեսությունը մանրամասներ չի հաղորդում, սակայն Թեհրանը հայտարարել է, որ իրականացնում է «Ճշմարիտ խոստում 4» գործողությունը՝ հարձակվելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիրքերի և Իսրայելի վրա՝ ի … Read more

Հայաստանն ընդգրկվել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում

Հայաստանն առաջին անգամ ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» այսօր հրապարակած տարեկան զեկույցում։ Այս մասին փոխանցում է Ազատությունը: «2025 թվականի վերջին Հայաստանն առաջին անգամ Պլատֆորմի կողմից արձանագրվեց որպես լրագրող կամ այլ մեդիա դերակատար ձերբակալող պետությունների շարքում։ Դա տեղի ունեցավ փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի … Read more

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել իրանական ևս մեկ հիվանդանոցի

Իրանի արևմուտքում գտնվող Սարպոլ-ե Զահաբ քաղաքի հիվանդանոցին իսրայելական ռեժիմի հասցրած հրթիռային հարվածը մեծ վնասներ է պատճառել՝ դառնալով իրանական բժշկական հաստատությունների դեմ ուղղված հարձակումների շարքի վերջին դեպքը, հայտնում է Tasnim-ը: Հարձակումը, որը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան, թիրախավորել է քաղաքացիական բժշկական կենտրոնը մի քաղաքում, որը դեռևս վերականգնվում է 2017 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ էլ ավելի … Read more

Եթե ցամաքային ներխուժում լինի, ապա պետք է կանխատեսեն իրենց զինվորների մեծ գերեզմաններ

Այս ագրեսիայից առաջ, քանի որ նշաններ կային, միշտ ասում էինք, որ եթե ԱՄՆ-ն ու սիոնիստական ռեժիմն ագրեսիա իրականացնեն մեր դեմ, ապա մենք կդիմադրենք և ցանկացած ռազմաբազայից, որտեղից այդ հարձակումները տեղի կունենան, այդ ռազմաբազաները կլինեն մեր օրինական թիրախները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։  «Ամերիկյան ռազմաբազաները, որոնք մենք տարածաշրջանում թիրախավորեցինք, չենք … Read more

Կոտայքում՝ Ձորաղբյուրի ճանապարհին «Lada Priora»-ն գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մարտի 3-ին Կոտայքի մարզի բնակիչ  28-ամյա Ռաֆիկ Ս.-ն, իր վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարերին ու հողաթմբերին և գլխիվայր հայտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող բետոնե էլեկտրասյան մոտ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Իմպիչմենթը և ընտրական գործընթացները հակասող չեն միմյանց, իսկ փողոցային պայքարի դեպքում՝ իրար փոխլրացնող են

Իմպիչմենթը և ընտրական գործընթացները հակասող չեն միմյանց, իսկ փողոցային պայքարի դեպքում՝ իրար փոխլրացնող են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։ «Եթե իմպիչմենթի  օրակարգով գեներացվի փողոցային հուժկու պայքար, եթե անգամ չհասնի իր նպատակին, ապա այն հավելյալ լծակ է իրական ընդդիմության ձեռքում, որ զսպեն իշխանություններին՝ խախտումներ անելու»,- ասաց Մամիջանյանը։ Նրա խոսքով՝ ընտրությունների բարձր մասնակցությունը քաղաքացիների … Read more

Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել

Հեսա ընտրությունն է, ինչ իմպիչմենտ, ինչ փողոցային պայքար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի հայտարարություններին ի պատասխան։  «Ընտրություններից 6 ամիս առաջ, եթե չեմ սխալվում՝ օրենքով էլ չի թույլատրվում։ Ինչ մնում է ՀՀԿ-ին՝ հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել։ Ես չգիտեմ իմաստը որն է, … Read more

Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու Մինաբում զnհված դպրոցականներին

Հազարավոր մարդիկ դուրս են եկել իրանական Մինաբ քաղաքի փողոցներ՝ հրաժեշտ տալու հարվածների հետևանքով զոհված դպրոցական աղջիկներին, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։ Փետրվարի 28-ին՝ հակամարտության առաջին օրը, հարվածի տակ էր հայտնվել Շաջարե Թայեբե աղջիկների դպրոցը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 171 դպրոցական։