Աֆղանստանի քաղաքացիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան։ Այս մասին, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 20-ին։ Աֆղանստանի քաղաքացիները փորձել են մուտք գործել Հայաստան՝ լողալով հատելով Արաքս գետը։
Այս կապակցությամբ փետրվարի 21-ին քննչական կոմիտեն նախաձեռնել է երկու քրեական վարույթ՝ «Պետական սահմանի ապօրինի հատելը» հոդվածով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):