Իսրայելը հրթիռային հարված է հասցրել իրանական ևս մեկ հիվանդանոցի

Իրանի արևմուտքում գտնվող Սարպոլ-ե Զահաբ քաղաքի հիվանդանոցին իսրայելական ռեժիմի հասցրած հրթիռային հարվածը մեծ վնասներ է պատճառել՝ դառնալով իրանական բժշկական հաստատությունների դեմ ուղղված հարձակումների շարքի վերջին դեպքը, հայտնում է Tasnim-ը: Հարձակումը, որը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան, թիրախավորել է քաղաքացիական բժշկական կենտրոնը մի քաղաքում, որը դեռևս վերականգնվում է 2017 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ էլ ավելի … Read more

Եթե ցամաքային ներխուժում լինի, ապա պետք է կանխատեսեն իրենց զինվորների մեծ գերեզմաններ

Այս ագրեսիայից առաջ, քանի որ նշաններ կային, միշտ ասում էինք, որ եթե ԱՄՆ-ն ու սիոնիստական ռեժիմն ագրեսիա իրականացնեն մեր դեմ, ապա մենք կդիմադրենք և ցանկացած ռազմաբազայից, որտեղից այդ հարձակումները տեղի կունենան, այդ ռազմաբազաները կլինեն մեր օրինական թիրախները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։  «Ամերիկյան ռազմաբազաները, որոնք մենք տարածաշրջանում թիրախավորեցինք, չենք … Read more

Կոտայքում՝ Ձորաղբյուրի ճանապարհին «Lada Priora»-ն գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մարտի 3-ին Կոտայքի մարզի բնակիչ  28-ամյա Ռաֆիկ Ս.-ն, իր վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարերին ու հողաթմբերին և գլխիվայր հայտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող բետոնե էլեկտրասյան մոտ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Իմպիչմենթը և ընտրական գործընթացները հակասող չեն միմյանց, իսկ փողոցային պայքարի դեպքում՝ իրար փոխլրացնող են

Իմպիչմենթը և ընտրական գործընթացները հակասող չեն միմյանց, իսկ փողոցային պայքարի դեպքում՝ իրար փոխլրացնող են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։ «Եթե իմպիչմենթի  օրակարգով գեներացվի փողոցային հուժկու պայքար, եթե անգամ չհասնի իր նպատակին, ապա այն հավելյալ լծակ է իրական ընդդիմության ձեռքում, որ զսպեն իշխանություններին՝ խախտումներ անելու»,- ասաց Մամիջանյանը։ Նրա խոսքով՝ ընտրությունների բարձր մասնակցությունը քաղաքացիների … Read more

Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել

Հեսա ընտրությունն է, ինչ իմպիչմենտ, ինչ փողոցային պայքար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի հայտարարություններին ի պատասխան։  «Ընտրություններից 6 ամիս առաջ, եթե չեմ սխալվում՝ օրենքով էլ չի թույլատրվում։ Ինչ մնում է ՀՀԿ-ին՝ հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել։ Ես չգիտեմ իմաստը որն է, … Read more

Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու Մինաբում զnհված դպրոցականներին

Հազարավոր մարդիկ դուրս են եկել իրանական Մինաբ քաղաքի փողոցներ՝ հրաժեշտ տալու հարվածների հետևանքով զոհված դպրոցական աղջիկներին, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։ Փետրվարի 28-ին՝ հակամարտության առաջին օրը, հարվածի տակ էր հայտնվել Շաջարե Թայեբե աղջիկների դպրոցը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 171 դպրոցական։

Առաջին նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է. «Առաջին նախագահը հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից: Նա, որպես Երրորդ հանրապետության հիմնադիր , ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Եթե դա հաջողվի, մենք միայն ուրախ կլինենք, որովհետև ընդդիմության համախմբումը կարևորագույն խնդիր է՝ հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար: Բայց … Read more

«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են Այաթոլլա Ալի Խամենեիին

«Մոսադի» գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման խցիկների ցանցը և սպանությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են Այաթոլլա Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնում է Daily mail-ը: Լուսանկարները փոխանցվել են Իսրայելին, ինչը «Մոսադին» թույլ է տվել մանրամասն տեղեկություններ ստանալ թիկնապահների հասցեների, նրանց աշխատանքային գրաֆիկների և այն անձանց մասին, ում հսկողությունը նրանց վստահված էր։ … Read more

Իշխանության կռիվ, ըստ որոշ լուրերի, Փաշինյանն Աննա Հակոբյանին «աքսորել» էր Սևանի կառավարական ամառանոց․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է․  Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնալուծության վերաբերյալ այս օրերին բազում վարկածներ շրջանառվեցին։ Դրանք համադրելով՝ մենք հետեւյալ պատկերը ստացանք․ դեռ տարիներ առաջ` 2019-20 թվականներին, նրանց հարաբերությունները մի փուլ խիստ վատացել էին, եւ մոտ մեկ տարի կամ ավելի, նրանք իրար հետ չէին «ապրում», սակայն այդ ճգնաժամը երկուստեք ջանքերով հաջողվել է հաղթահարել, բայց վիճակը … Read more

Տեսանյութ.Իրանի թուլացումը վնաս է հասցնելու նաև Հայաստանին, որոշների տարածքային նկրտումները ՀՀ-ի նկատմամբ մոխրի տակ թաքնված կրակի է նման

Տարածաշրջանում, հատկապես՝ Սյունիքում գեոպոլիտիկ փոփոխությունների բացառումը, որը մեզ համար կարմիր գիծ է, պահպանվում է՝ անկախ նրանից պատերազմի մեջ ենք, թե ոչ։ Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ «Զանգեզուրի միջանցքը արհեստական տերմին է։Միջանցքի գաղափարը, որ որոշները հետամուտ էին լինում, ենթադրում է ինքնիշխանության հարցում որոշակի զիջումներ, ինչը Հայաստանի համար ընդունելի չեն նաև Իրանի համար ընդունելի … Read more