Տաթևիկ Կարապետյան․ 103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի

103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի։ Գրել է գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը։ «253 օրը աննկատ չեն անցել, հեշտությամբ չեն անցել, բայց մենք դրանք պատվով ենք անցել։ Առջևում 103 օր կա։ 103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի»։ News.am

ՌԴ հետախուզություն․ Բրիտանիան և Ֆրանսիան մտադիր են Ուկրաինային զինել միջուկային զենքով

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դիտարկում են Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ Լոնդոնն ու Փարիզը գիտակցում են, որ Ուկրաինայում իրավիճակի զարգացումը շանսեր չի թողնում Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի ԶՈւ–ի ուժերով հաղթանակ տանելու համար, սակայն պատրաստ չեն հաշտվել պարտության հետ։ Այս առումով, պնդում է գերատեսչությունը, արևմտյան էլիտաները անհրաժեշտ … Read more

Armenian Airlines-ը թռիչքներ կատարելու հայտեր չի ներկայացրել. ՌԴ տրանսպորտի նախարարություն

«Հայկական ավիաուղիներ» (Armenian Airlines) ավիաընկերությունը Ռուսաստան թռիչքներ կատարելու թույլտվություն չունի. նման հայտեր Ռոսավիացիան չի ստացել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարությունից։ Ավիաընկերության չվերթերը հայտնվել են Ուֆայի և Եկատերինբուրգի օդանավակայանների սեզոնային չվացուցակներում, փետրվարի 24-ի դրությամբ դրանք մնում էին միայն Ուֆայի օդանավակայանի չվացուցակում։ «Հայկական ավիաուղիները» ավիաընկերությունը 2026 թվականի ամառային սեզոնի համար Ռոսավիացիային հայտ չի … Read more

Դեսպան․ Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան

Հնարավոր է` հայ–իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան և լինեն ավելի մասշտաբային։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, որն այսօր մասնակցում էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին «Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամության» շնորհման արարողությանը: Հայաստանի … Read more

Գալստյան․ Պաշտամունքային կառույցների օտարման որևէ նախադեպ չենք ունեցել, մտացածին նախաձեռնություն է

Նախագիծն, ըստ էության, հիմք չունի, «հող չունի իր տակ», որովհետև նման նախադեպ չենք ունեցել։ Այս մասին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նշենք, որ քննարկվում է ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և … Read more

Նարեկ Կարապետյան․ Ընտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա

Հիմնական փոփոխությունը, որ ուզում ենք առաջարկենք՝ գներն են, քանի-որ դեղերն առաջին ու միակ ուղղություններից է, որ ավելի առաջնային է, քան հացն ու սնունդը: Այս մասին դեղագործների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Հայաստանում՝ միջինից բարձր տարիքով մարդկանց բյուջեում բավական նշանակալի դեր է ունենում դեղերի գները: Մոտավորապես 25 տոկոսը ընտանեկան … Read more

Սարգսյան․ ԱՄՆ-ն պատրաստ է հարձակվել Իրանի վրա, սակայն Թրամփը հապաղելու պատճառներ ունի

Ամերիկյան զինված ուժերը բերված են 100– տոկոսանոց պատրաստվածության և պատրաստ են Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել ցանկացած պահի,սակայն հապաղելու պատճառներ ունի։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ԱՄՆ հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը։ «Այստեղ, կարծում եմ, Թրամփը իրականում փորձում է ժամանակ շահել՝ երկու ռազմավարական խնդիր լուծելու համար։ Առաջինը կայանում է նրանում, որ նա պետք է … Read more

ՀՀ-ի և Իրանի ՊՆ ղեկավարները շարունակելու են հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը

Իրանն ու Հայաստանը պատրաստ են շարունակել աշխատանքները պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, այս մասին խոսվել է գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանի և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հանդիպման ժամանակ։ «Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ … Read more

Ընդդիմությունը Թադևոս Ավետիսյանին կառաջադրի Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնում

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել ՀՅԴ-ական պատգամավոր Թադևոս Ավետիսյանին՝ որպես համաձայնեցված միասնական թեկնածու, գրել է «Հրապարակ» օրաթերթը: Այդ ապաքաղաքական մարմնի անդամ դառնալուց հետո Ավետիսյանը պետք է ոչ միայն հրաժարվի պատգամավորական մանդատից, այլև դադարեցնի քաղաքական գործունեությունը: Ներկայումս ՀՅԴ-ական Ավետիսյանը «Հայաստան» խմբակցության կազմում է, սակայն, … Read more

Այն, ինչը թվում էր բուռն ֆանտազիայի արդյունք, այսօր դարձել է դառը իրականություն

Ադրբեջանի «քաղհասարակության»՝ տակը հասկանալ հատուկ ծառայությունների, հաջորդ տրամաբանական ուղղությունն այս իշխանության համար կարող է լինել ամրացված շրջաններն ու նոր գնված սպառազինությունը։ Երկու երկրների ղեկավարներն արդեն եղբայրությանը նվիրված մրցանակներ են ստացել, որտեղ իրար տեսնելիս հուզված շփվում են, ադրբեջանցիները՝ մեզ մորթելուց ու հայկական տարածքներ նվաճելուց հետո, ազատ ելումուտ են անում Հայաստանում, ձեռքի հետ էլ հայ պատանդներ պահում։ … Read more