«Սրանից հետո ես ձեզ թույլ չեմ տալիս ինձ նման հարցեր տալ»․ Սրբուհի Գալյանը՝ լրագրողին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ճեպազրույցի ժամանակ լրագրողն անդրադառնալով վերջերս բանտում կալանավորի մահվան դեպքին, հարցրեց․ «Մեղքի զգացում չկա՞, Տիկին Գալյան»։ «Ի՞նչ հարց եք տալիս։ Դուք ձեզ մեղավոր եք զգո՞ւմ, երբ մարդը դրսում մահանում է»,- վրդովվեց Գալյանը և շարունակեց․ «Ես ձեզ խնդրում եմ՝ չփորձեք այլևս նման հարցեր տաք: Ո՛չ, ես ինձ մեղավոր չեմ զգում, որովհետև ես և … Read more

ԵՐԿՈՒ ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ՎԱՏՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՕԳՈՒՏ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հայաստանում տիրող աղետալի իրավիճակը բարելավելու և հայրենիքի անվտանգությունն ամրապնդելու փոխարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղված է հայկական Սփյուռքը հեռացնելու գործով։ Անցած շաբաթ Փաշինյանն իր երկու բարձրաստիճան պաշտոնյաներին՝ գլխավոր խորհրդական և ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին և աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ուղարկեց Լոս Անջելես՝ իբր «հակազդելու ապատեղեկատվությանը», որ տարածում են Միացյալ Նահանգներում ապրող հայերը։ «Ապատեղեկատվությանը» հակազդելու փոխարեն … Read more

Ղալամքարյան․ Ջրանջատումներ լինելու են, բայց ոչ «Վեոլիայի» նշած ռեժիմներով. մեզ 2 շաբաթ ժամանակ տվեք

Դա մեզ հետ համաձայնեցրած չի եղել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վեոլա ջուր» ընկերության հայտարարությանը, ըստ որի, մայսիից սեպտեմբերի գրեթե ողջ երկրով մեծ օրական 7 կամ ավելի ժամով ջրանջատումներ պետք է լինեն։ Այս որոշում հենց երեկ էլ չեղարկվեց։ Հարցին, թե ինչպե՞ս է՝ գնահատում … Read more

Սոլոմին․ 2025 թ.-ին Հայաստանի արտահանման ավելի քան մեկ երրորդը բաժին է հասել Ռուսաստանին

2025 թվականի արդյունքներով Ռուսաստան Հայաստանից արտահանման ծավալը մոտեցել է 3 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը Գորչակովի հիմնադրամի կողմից Երևանում կազմակերպված «Եվրասիական երկխոսություն։ Հայաստան» միջազգային վերլուծական ծրագրի ժամանակ։ Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին խոսելիս կարևոր է հեռանալ վերացական ձևակերպումներից և դիտարկել այն որպես գործնական տնտեսական մեխանիզմ, որն … Read more

Փաշինյան. Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազան երկրի տարածքից դուրս բերելու ծրագրեր չկան։ այաստանի տարածքում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան։ Գյումրու այս բազայի բաղադրիչն է նաև Երևանում տեղակայված «Էրեբունի» ռազմաբազան։ Վարշավայում պատասխանելով դիվանագետների և վերլուծաբանների այն հարցին, թե արդյոք հայկական կողմը դիմել է Մոսկվային բազան դուրս բերելու խնդրանքով, Փաշինյանն ընդգծել է, որ … Read more

Ակադեմիական քաղաքի զարգացման նոր, լրամշակված հայեցակարգ հաստատվեց

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը: ԿԴՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը։…

Փաշինյանը եկեղեցու հարցում մարտավարությունը փոխել է – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած կիրակի՝ Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագից հետո, որի ընթացքում չէր զեղչվել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, Փաշինյանի թիմում շփոթված են` ոչ մի կերպ չեն հասկանում. արդյոք «շեֆը» ձեռքերը լվացե՞լ է Եկեղեցու և Վեհափառի դեմ արշավից, թե՞ դադար է վերցրել «մեծ պատերազմից» առաջ և չի ուզում ընտրող կորցնել։ ՔՊ-ի … Read more

Փաշինյանը որոշել է փոխել կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի խափանման միջոցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով քաղաքական որոշում է կայացվել փոխել կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով իշխանական աղբյուրները։ Ըստ այդ աղբյուրների՝ Փաշինյանը համոզված է, որ «Կարապետյանի քաղաքական ակտիվացումը և հրապարակային ելույթներն առավել շահեկան են լինելու հենց իշխանության համար»: Թերթը հստակ ժամկետներ չի նշել, … Read more

Փորձագետ․ «Ռուսական երկաթուղիները» պատրաստ է ՀՀ-ում գործել նաև ապաշրջափակումից հետո

«Ռուսական երկաթուղիները» կարող են շարունակել գործունեությունը Հայաստանում նաև տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո: Այս կարծիքը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Կովկասի, Մերձսևծովյան և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի կենտրոնի ղեկավար Կոնստանտին Տասիցը։ Ինչպես նշեց փորձագետը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, որպես Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչ (իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով), կատարել է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված … Read more

Բայրամով․ Իլհամ Ալիևը մայիսին Հայաստան չի այցելելու – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է, թե արդյոք նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Նրա խոսքով՝ Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումները չեն նախատեսում տարբեր մակարդակներում ներկայացվածություն։ «Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Հայաստանում, նախատեսված չէ։ Այս կառույցի ձևաչափն այնպիսին է, որ ներկայացվածությունն իրականացվում … Read more