Այն, ինչը թվում էր բուռն ֆանտազիայի արդյունք, այսօր դարձել է դառը իրականություն

Ադրբեջանի «քաղհասարակության»՝ տակը հասկանալ հատուկ ծառայությունների, հաջորդ տրամաբանական ուղղությունն այս իշխանության համար կարող է լինել ամրացված շրջաններն ու նոր գնված սպառազինությունը։

Երկու երկրների ղեկավարներն արդեն եղբայրությանը նվիրված մրցանակներ են ստացել, որտեղ իրար տեսնելիս հուզված շփվում են, ադրբեջանցիները՝ մեզ մորթելուց ու հայկական տարածքներ նվաճելուց հետո, ազատ ելումուտ են անում Հայաստանում, ձեռքի հետ էլ հայ պատանդներ պահում։

Դրան ի պատասխան՝ պաշտպանության նախարարը երբեմնի գաղտնի կառույցներում քարոզչական տեսանյութեր է նկարում և ի լուր աշխարհի հրապարակում, պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատում ու այլ «սխրանքներ» գործում՝ հատկապես ընդդիմության մուտքը զորամասեր ու մարտական դիրքեր արգելելով։

Ո՞րն է հաջորդ քայլը․ ինչը տարիներ առաջ կարող էր վառ ֆանտազիայի դրսևորում դիտվել, հիմա դարձել է դառը իրականություն։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար

Verelq.am

Leave a comment