Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ
Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Այս մասին հայտարարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։ «Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Խնդրում ենք՝ հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։»։ «ՓաստԻնֆո»