ՌԴ ԱԳՆ․ Հակառակ ԱՄՆ նախագահի անհիմն հայտարարություններին, «Բուշեր» ԱԷԿ-ի մոտակայքում վտանգավոր հարված է հասցվել

Հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անհիմն հավաստիացումներին, թե մարտի 23-ին նա հրամայել է հինգ օրով դադարեցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, մարտի 24-ին «Բուշեր» ատոմակայանի գործող 1-ին բլոկի անմիջական հարևանությամբ նոր, վտանգավոր հարված է հասցվել, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Գերատեսչությունում ընդգծել են, որ իրենք «խիստ վրդովված են կործանարար ընթացքի նման անխոհեմ, անպատասխանատու դրսևորմամբ»։ … Read more

Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին և սպասում է Վաշինգտոնի արձագանքին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերին Իրանի պատասխանը պաշտոնապես փոխանցվել է երեկ երեկոյան՝ միջնորդների միջոցով։ Իրանը սպասում է հակառակ կողմի արձագանքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ իր պատասխանում … Read more

«18 արդարների» գործով փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ՝ ստանալու գաղտնալսման համար հիմք ծառայած տվյալները

«18 արդարների» գործով փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությանը՝ ստանալու համար քրեական հետապնդման հիմք ծառայած օպերատիվ տվյալները։ Մարտի 26-ի նիստում փաստաբանը նշել է, որ դատարանը ժամանակին թույլատրել է գաղտնալսումը, և որ հայտնաբերվել են «բացառիկ ապացույցներ»։ Որոշումը հիմնված է եղել օպերատիվ տվյալների վրա, որոնք ցույց են տալիս, որ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և նրա … Read more

Արաբկիրի թաղապետ․ Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է

«Կանազ»-ի շենքը քանդելու ոչ մի ծրագիր քաղաքապետարանը չունի, ունի վերակառուցելու ու ժողովրդին ծառայեցնելու մտադրություն։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ մտադրություն կա շենքը վերածելու հյուրանոցի կամ տեղում բազմաբնակարան համալիր կառուցելու։ «Շենքի ճակատագրի մասով հաճախ քննարկումներ են իրականացվում թե՛ քաղաքապետի, թե՛ փոխքաղաքապետի գլխավորությամբ: Ներկայումս … Read more

Արցախցիների բնակարանային ծրագիրը կփոխվի – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով նախատեսված աջակցության չափերը կվերանայվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ընդլայնել են 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որոնք 611–ն են, և այդ ցանկը ավելացրել են 150 բնակավայրով։ «Խոսքը վերաբերում է Երևանին սահմանակից համայնքներին, … Read more

Կառավարությունը որոշել է վերագործարկել «Հայֆիլմը»

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում որոշում կայացրեց, որով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ–ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն ԿԳՄՍ նախարարությանը։ Հիմնավորման…

Պատգամավոր․ Քանի դեռ Երևանը հրաժարվում է ԼՂ-ի բնակիչների իրավունքներից, Բաքուն շարունակում է առաջ տանել իր գիծը

Եթե բանակցային գործընթացը գտնվում էր փակուղում և Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի էր, ինչո՞ւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց դիմել քայլերի, որոնք արագացրին այն։ Այս մասին մարտի 26-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա, մասնավորապես, հիշեցրել է Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների մասին՝ արված 2019 թվականի օգոստոսին Լեռնային Ղարաբաղում և 2020 թվականի … Read more

Դեսպան Մարագոս․ ԵՄ-ն սերտորեն հետևում է Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում պահվող մյուս հայ գերիների գործերին

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը մարտի 16-ին հանդես էր եկել բավականին մտահոգիչ հայտարարությամբ ՝ հրապարակելով Վարդանյանի ձայնային հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային: Ձայնագրությունից պարզ լսվում է, թե ինչպես ենՎարդանյանին ընդհատում: Մտահոգիչ է նաև այն, որ «դատավճիռների» հրապարակումից մեկ ամիսանց Բաքվում պահվող հայ գերիները դեռևս դեռ չենստացել «դատավճիռների» տեքստերը ոչ մի լեզվով: Ըստ իրավապաշտպանների, … Read more

Փաշինյան․ Հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից

Բավարար է ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով, այդ մրցավազքը պետք է դադարեցնել, մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանության մեջ։ Մարտի 26-ին լրագրողների հետ կայացած զրույցում նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ որպես Հայաստանի վարչապետ հրաժարվում է այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից ՝ համարելով, որ պետք … Read more

Փաշինյան․ Երբ խոսում ենք Ղարաբաղ վերադարձի օրակարգի մասին, մենք չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն

Մենք հասկանալիորեն շատ խոսում ենք խաղաղության մասին, բայց ուզում եմ ընդգծել, որ խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, կառվարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես ուզում եմ կառավարության նիստում արձանագրել և նույնիսկ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում … Read more