https://arm.sputniknews.ru/20260804/nvor-harvats-e-hascvel-ukrainaji-navahangstajin-entakarucvatsqnerin-rd-pn-105397158.html
Նոր հարված է հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ
Նոր հարված է հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Նախորդ գիշեր ՀՕՊ ուժերը ՌԴ մարզերի վրա ուկրաինական 320 անօդաչու են ոչնչացրել։ 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T10:00+0400
2026-08-04T10:00+0400
2026-08-04T10:20+0400
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_42:191:1600:1067_1920x0_80_0_0_c335e2066d2d0cc729b6d91baaa67213.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ռազմական լոգիստիկ օբյեկտներին նոր զանգվածային հարված է հասցվել. խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող նավահանգիստներ, վերանորոգման ձեռնարկություններ և նավեր։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։Նախարարության տվյալներով՝ Չեռնոմորսկ նավահանգստում հարվածներ են հասցվել ավտոմեքենաների ագրեգատների գործարանին և տերմինալին, որտեղ ռազմական տեխնիկա է վերանորոգվել։ Բացի այդ, հարվածներ են հասցվել նաև Օդեսայից հարավ գտնվող ծովում, ինչպես նաև «Նիկոլաև» և «Յուժնի» նավահանգիստներում գտնվող 4 բեռնանավերին։ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ նախորդ գիշեր ՀՕՊ ուժերը ՌԴ մարզերի վրա ուկրաինական 320 անօդաչու են ոչնչացրել։Հարձակումների մասին հայտնել են Ռուսաստանի մի քանի մարզերի իշխանություններ։ Լենինգրադի մարզում անօդաչուները հարձակվել են Կրասնի Բոր գյուղում գտնվող Wildberries–ի պահեստի վրա։ RWB միացյալ ընկերության տվյալներով՝ օբյեկտում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։Շարունակվող գրոհների ֆոնին ՌԴ ԱԳՆ–ի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածների հետևանքով զոհվել է 49 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 4 երեխա։ Նրա խոսքով` անօդաչուների ուկրաինական օպերատորներն ավելի ու ավելի հաճախ են թիրախավորում հասարակական տրանսպորտը. ամռան սկզբից ավելի քան 30 ավտոբուս է հարվածի տակ հայտնվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5ce86242ef685a148d079cbdd64238ae.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
10:00 04.08.2026 (Թարմացված է: 10:20 04.08.2026)
Բաժանորդագրվել
Նախորդ գիշեր ՀՕՊ ուժերը ՌԴ մարզերի վրա ուկրաինական 320 անօդաչու են ոչնչացրել։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ռազմական լոգիստիկ օբյեկտներին նոր զանգվածային հարված է հասցվել. խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող նավահանգիստներ, վերանորոգման ձեռնարկություններ և նավեր։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Նախարարության տվյալներով՝ Չեռնոմորսկ նավահանգստում հարվածներ են հասցվել ավտոմեքենաների ագրեգատների գործարանին և տերմինալին, որտեղ ռազմական տեխնիկա է վերանորոգվել։ Բացի այդ, հարվածներ են հասցվել նաև Օդեսայից հարավ գտնվող ծովում, ինչպես նաև «Նիկոլաև» և «Յուժնի» նավահանգիստներում գտնվող 4 բեռնանավերին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ նախորդ գիշեր ՀՕՊ ուժերը ՌԴ մարզերի վրա ուկրաինական 320 անօդաչու են ոչնչացրել։
Հարձակումների մասին հայտնել են Ռուսաստանի մի քանի մարզերի իշխանություններ։ Լենինգրադի մարզում անօդաչուները հարձակվել են Կրասնի Բոր գյուղում գտնվող Wildberries–ի պահեստի վրա։ RWB միացյալ ընկերության տվյալներով՝ օբյեկտում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։
Շարունակվող գրոհների ֆոնին ՌԴ ԱԳՆ–ի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածների հետևանքով զոհվել է 49 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 4 երեխա։ Նրա խոսքով` անօդաչուների ուկրաինական օպերատորներն ավելի ու ավելի հաճախ են թիրախավորում հասարակական տրանսպորտը. ամռան սկզբից ավելի քան 30 ավտոբուս է հարվածի տակ հայտնվել։