Թաթոյան․ Եթե չունեցանք հզոր գիտություն, չենք ունենա հզոր պետություն, բանակ ու տնտեսություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եթե մենք չունեցանք հզոր գիտություն, չենք ունենա հզոր պետություն, բանակ ու տնտեսություն»,- ասում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Նա ընդգծում է, որ Հայաստանի ամենամեծ հարստությունը ոչ թե ընդերքում է կամ շենքերում, այլ մարդկանց մտքերում։ «Ցավոք, երկար տարիներ Հայաստանում գիտնականները ստիպած են եղել պայքարել ոչ թե գիտական խնդիրների դեմ, այլ կենցաղային դժվարությունների դեմ։ … Read more

Խուդոյան․ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքական քարոզչություն է իրականացնում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հատկապես վերջին 2 ամսում հանրային հաշվետվողականության լույսի ներքո քաղաքական քարոզչություն է իրականացնում։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը` անդրադառնալով նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր ընդդիմադիր քաղաքական ուժերի գրասենյակներում և ներկայացուցիչների բնակարաններում կատարվող խուզարկություններին ու դրանց հետևող ձերբակալություններին և կալանավորումներին։ Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ և ձայնագրություններ է տարածում, … Read more

ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

Իշխանության օրակարագում «Ուժեղ Հայաստան» դաշինքի 30 պատգամավորության թեկնածուի ձերբակալության հարցն է, գրել է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Կայքի աղբյուրը չի բացառել դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի ձերբակալությունը, միևնույն ժամանակ՝ նշել, որ մտադիր են ձերբակալել «Ուժեղ Հայաստանի» հիմնական ներկայացուցիչներին։ Ավելի ուշ կայքը տեղեկություններ է ստացել, որ իրավապահներն այդ նպատակով գործողություններ են սկսել 4 մարզում` Արմավիրում, … Read more

«Ուժեղ Հայաստան»․ Մենք չենք հավատում թուրքերին, չենք հավատում ադրբեջանցիներին․ սա մեր պաշտոնական մոտեցումն է

Մենք կստորագրենք խաղաղության պայմանագիրը, բայց Հայաստանը բանակցությունները չի սկսի զրոյական կետից, ինչպես անում էր Փաշինյանը, որի որդեգրած ձևաչափերը երկիրը հասցրին պատերազմների։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով դաշինքի արտաքին քաղաքական հայեցակարգն ու պատասխանելով Երևանի գործընկերների հուսալիության մասին հարցերին։ Նրա խոսքով՝ … Read more

Փաստաբան․ Ինչքան ընտրությունների օրը մոտենում է, այնքան բռնությունները շատանալու են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընտրակեղծիքների համար ստեղծված մեխանիզմներն իշխանություններն արդեն գործի են դրել, և մենք կարող ենք համարել, որ 2026 թվականի ընտրությունները կեղծված են Հակակոռուպցիոն ու Քննչական կոմիտեների կողմից։ Այս կառույցներն արդեն երկու ամիս է, ինչ իրենց բուն պարտականությունները կատարելու փոխարեն՝ բացահայտորեն սպասարկում են քաղաքական իշխանության նախընտրական քարոզչությունը։ Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան … Read more

Թեմի ներկայացուցիչ․ ԵՄ պահանջով հայոց և ռուսաց եկեղեցիները հարաբերությունները չեն խզի

Եթե Եվրամիությունն առաջ քաշի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ Հայ առաքելական եկեղեցու կապերը խզելու պայման, ապա Հայ առաքելական եկեղեցին դա չի կատարի։ Նման կարծիք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ազգային և կրոնական հարաբերությունների մասնագետ Վարդան Պողոսյանը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ։ «Երկխոսությունը արգելել չի հաջողվի, քանի որ Հայ առաքելական եկեղեցին և … Read more

Պետք է վերջ տալ այս մղձավանջային խայտառակությանը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Երբ Արցախը և արցախյան հարցը կա, երբ Հայաատանը տարածաշրջանային անվտանգության գործոն է, երբ Հայաստանն ամբիցիոզ ու վստահելի պետություն է՝ աշխարհը հարգում է հայ ժողովրդին ու հայկական ինքնիշխանությունը: Այսօր այնքան է կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի»: Կար ժամանակ, երբ հայկական իշխանությունները, միջազգային ամբիոններից խոսում … Read more

Զախարովա․ Մոսկվային հստակ պատասխաններ են պետք Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ

Ռուսական կողմը երկկողմ հարաբերությունների զարգացումը չի պայմանավորում Հայաստանի ներքաղաքական ընտրական գործընթացներով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Երևանից հնչող այն հայտարարություններին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հայ-ռուսական փոխգործակցությունը կարող է ակտիվանալ։ Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն և չպետք է կախված լինեն քաղաքական իրավիճակից … Read more

«Բրեվիս»-ը վիճարկել է IRI-ի նախընտրական հարցման ցուցանիշների հավաստիությունը

Հանրային կարծիքի հետազոտման ոլորտում շուրջ 20 տարվա փորձ ունեցող «Բրեվիս» (Breavis) ընկերությունը վիճարկել է IRI-ի հարցման տվյալները։ Հարցումը հրապարակել էր EuroNews-ը, տարածել էին հայկական մի շարք լրատվամիջոցներ: Հայտարարության առիթ էր դարձել Euronews-ի մայիսի 31-ի հրապարակումը, որում, հղում անելով հարցման տվյալներին, պնդում էին, թե ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա ընտրություններում կարող է ստանալ ձայների մինչև 65%-ը։ … Read more

Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի տնտեսվարողներին այլ շուկաներ արտահանելու համար

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ագրարային ոլորտի աջակցության ծավալուն ծրագրին, որով շուրջ 2 միլիարդ դրամ կփոխհատուցվի ջերմատնային պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին՝ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին սպառման նոր շուկաներ գտնելու նպատակով։ Գործադիրի նիստում հաստատված նախագծի համաձայն՝ 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում հանրապետությունից արտահանված ապրանքների համար տնտեսավարողներին կտրամադրվեն հստակ սահմանված սուբսիդիաներ։ Պետությունը պարտավորվել է ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար … Read more