Լեհաստանի ԱԳՆ․ Դժվար թե Ուկրաինան ԵՄ անդամ դառնա մինչ ռազմական գործողությունների ավարտը

Քիչ հավանական է, որ Ուկրաինան Եվրամիության անդամ դառնա մինչ ռազմական գործողությունների ավարտը։ Այս հայտարարությունն արել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Իգնացի Նեմչիցկին։ Նրա խոսքով՝ շարունակվող հակամարտությունը ֆորմալ առումով չի բացառում երկրի անդամակցությունը ԵՄ-ին, սակայն գործնականում անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքական իրողությունները։ «Շարունակվող պատերազմը, համաձայնագրերի համապատասխան, պարտադիր չէ, որ բացառի անդամակցությունը։ Բայց միևնույն ժամանակ մենք հասկանում … Read more

S&P Global Ratings․ Աշխարհաքաղաքական անորոշությունը կարող է հետաձգել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը

TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախաձեռնությունը ներուժ ունի ամրապնդելու տարածաշրջանային կապերը և աջակցելու առևտրին ու ներդրումներին միջնաժամկետ հեռանկարում․ նշվում է S&P Global Ratings-ի կանխատեսման մեջ։ «Չնայած շրջանակային համաձայնագիրը սահմանում է կառավարման և ինքնիշխանության հիմնական սկզբունքները նախագծի շրջանակում, դրա իրականացումը դեռևս վաղ փուլում է. նախագծի շրջանակը, ֆինանսավորման հարցերը և կոնցեսիոն պայմանագրի ճշգրիտ պայմանները … Read more

Իսրայելի և Թուրքիայի միջև գործում են գաղտնի կապի ուղիներ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Իսրայելի և Թուրքիայի միջև գործում են հաղորդագրությունների փոխանցման և լարվածությունը կանխելու գաղտնի ուղիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությանը։ Ըստ աղբյուրների՝ Իսրայելը Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության հարցում «կարմիր գծեր» է սահմանել։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են «ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տեղակայմանը, որոնք կարող են սպառնալ Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունների ազատությանը»։ … Read more

Փաշինյան․ Երասխ-Ախուրիկ երկաթուղին ՌԴ-ն պետք է վաճառի ընդունելի որևէ երրորդ կողմի

Առաջիկա կարևոր անելիքներից մեկը գետնի վրա ԹՐԻՓ նախագծի իրագործումն է, որը բխում է կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծից և որը 2025–ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի կարևոր գործնական արդյունքներից մեկն է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավատության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, մասնավորապես, նշեց. «ԹՐԻՓ նախագիծը, որն իրագործվելու է Հայաստանի … Read more

ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ «ամենախոշոր ֆինանսական հարձակման» մասին

Նախագահ Թրամփը ապամոնտաժել է Իրանի ռազմական ներուժը, ոչնչացրել է նրա ռազմական գործարանների գրեթե 100%-ը և թաղել է նրա միջուկային ծրագիրը. մենք մտնում ենք վերջնական փուլ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Լուսաբացին սկսվում է տնտեսական «D-Day»-ը՝ երբևէ հակառակորդի դեմ կազմակերպված ամենախոշոր ֆինանսական հարձակումը։ Իսլամական Հանրապետությունը ուժ էր քաղում այն հաշվարկից, ըստ որի … Read more

Օմանի արտգործնախարարը Թեհրան կայցելի Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների համար

Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ Ալ Բուսաիդին վաղը կայցելի Թեհրան, որտեղ կշարունակի իրանական կողմի հետ բանակցությունները Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիին։ Այցը տեղի կունենա տարածաշրջանային լարվածության և Հորմուզի նեղուցով նավագնացության կտրուկ կրճատման ֆոնին։ Բացի այդ, այսօր Իրան կժամանի Պակիստանի բանակի հրամանատար … Read more

Աբրահամյան․ Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար

Այս իշխանության գալուստը դեռ 2018 թվականին նշանավորվեց բանակի, նրա սպայակազմի, հրամանատարների դեմ զտումներով՝ «սվոյներ-չուժոյներ» սկզբունքով, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Քանի որ «սվոյները» քիչ էին, մեծ թափով՝ մի քանի փուլով, սկսեցին «մաքրել» բանակը սկզբունքային, մեծ փորձառություն և հեղինակություն ունեցող հրամանատարներից։ Առաջինը ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն էր, իսկ հետո շարքը շարունակվեց նաև Գրիգորի Խաչատուրովով … Read more

Ադրբեջանը Ռուսաստանին նոր պահանջ է ներկայացրել

Բաքուն պատրաստ է շարունակել Մոսկվայի հետ զարգացնել դաշնակցային համագործակցության հարաբերությունները, սակայն դրան խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ ռուսական ԶԼՄ-ներում առկա բացասական տեղեկատվական ֆոնը։ Այս մասին RTVI-ին հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։ «Դաշնակցային համագործակցության զարգացումն ու 2022 թվականի փետրվարի 22-ի Հռչակագրի դրույթների իրականացումը, որը մեր հարաբերությունների հիմքում է, դժվարանում են Ադրբեջանի նկատմամբ չափազանց բացասական տեղեկատվական … Read more

«Ուժեղ Հայաստան». Մենք կդիմենք Սահմանադրական դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Խորհրդարանական մարմինների ձևավորումն ու Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների նշանակումն ընթանում են Կանոնակարգի կոպիտ խախտումներով։ Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Մեկնաբանելով հանձնաժողովների ընտրության շուրջ վեճերը՝ նա նշել է, որ ընդդիմությունը մտադիր է հարցը տեղափոխել իրավական դաշտ։ «Ինչ վերաբերում է Կանոնակարգի խախտումներին և … Read more

ՔԿ․ Զինծառայողի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքով այսօր նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ «Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1–ին մասով (սպանությունը): Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է»,– գրել է նա: Հիշեցնենք, որ այսօր ժամկետային ծառայողներից մեկն իրեն ամրակցված զենքից կրակել … Read more