Իսրայելի և Թուրքիայի միջև գործում են գաղտնի կապի ուղիներ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ
Իսրայելի և Թուրքիայի միջև գործում են հաղորդագրությունների փոխանցման և լարվածությունը կանխելու գաղտնի ուղիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությանը։ Ըստ աղբյուրների՝ Իսրայելը Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության հարցում «կարմիր գծեր» է սահմանել։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են «ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տեղակայմանը, որոնք կարող են սպառնալ Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունների ազատությանը»։ … Read more