Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-25-ը։


Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 


-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,


-Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 23-ին,


-Նոր Նորքում՝ չի գերազանցել,


-Շենգավիթում` չի գերազանցել: 


 


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 


-Կենտրոնում՝ օգոստոսի 22-25-ը,


-Նոր Նորքում՝ օգոստոսի 21-25-ը,


-Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։


 


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Դիտումների քանակ4

Leave a comment