Վաղվանից կսկսի տաքանալ. եղանակի տեսություն

Բաժանորդագրվել

Մի քանի օր տեղումներ չեն կանխատեսվում։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և առաջիկա մի քանի օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես նոյեբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 16-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։

Մեզ սպասում է տեղումնառատ և սառը նոյեմբեր. կանխատեսում

Leave a comment