ՌԴ-ից Հայաստան ժամանողների դինամիկան. մայիսին գրանցվել է 20.3, հունիսին՝ 38% աճ

Ռուսաստանի Դաշնությունից հայաստանյան ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացիների ժամանելու մասին թեման շարունակում է մնալ ակտիվ քննարկման առարկա։ «Փաստերի ստուգման հարթակը», Ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրված տվյալների համաձայն, վերլուծել ու ամփոփել է նախընտրական՝ մայիս ամսվա ու հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածի վիճակագրությունը՝ դիտարկելով ՌԴ-ից ՀՀ մարդկային հոսքերի դինամիկան ու հիմնական միտումները։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է ներհոսքի շեշտակի աճ՝ … Read more

ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից. ի՞նչ կլիներ, եթե երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այս արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքում է 58․287 ձայն կամ ընտրողների ձայների շուրջ 3,9% և չի անցնում խորհրդարան։ Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել 35/65, 10/51 (ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների հիման վրա) և 12/13 (քվեարկության օրը բացակայել է թիվ 8 … Read more

«Կեղծված ընտրությունների» նարատիվը հետընտրական Հայաստանում և FIMI-ի հայտնի մեխանիզմները

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո որոշ ընդդիմադիր ուժեր կամ դրանց ներկայացուցիչներ (1, 2, 3, 4) հայտարարել են, որ ընտրությունները կեղծվել են:  Եղան նաև որոշ օգտատերեր, որ տարածեցին կեղծ աղյուսակներ, որոնք իբրև վկայում էին, թե ընտրատեղամասում քաղաքական ուժի ստացած ձայների քանակը չի համապատասխանում ԿԸՀ-ում արտացոլված թվին։ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններում կոպիտ խախտումների, կեղծման … Read more

Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան թվերով

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո՝ հունիսի 14-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2026 և 2021 թվականների ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրած քաղաքացիների թիվը ու շնորհակալություն հայտնել։ «2021 թվական ՔՊ  — 688.761 ձայն, 2026 թվական ՔՊ  — 726.819 ձայն Շնորհակալություն բոլորին», — գրել է Սիմոնյանը։ «Փաստերի ստուգման հարթակը» փորձել … Read more

«20 տոկոս ձայներ գողանալու» առեղծվածը

«20 տոկոս ձայն գողանալու» պնդումը նախ ակտիվ տարածվել է «Ուժեղ Հայաստանի» համակիր օգտահաշիվների մեկնաբանություններում, ապա հայտնվել ՌԴ Պետդումայի պատգամավորի հայտարարության մեջ: Մանրամասները՝  «Ուժեղ Հայաստանի» համակիր օգտահաշիվներից՝ մինչև Պետդումայի պատգամավոր․ «20 տոկոս ձայներ գողանալու» առեղծվածը The post «20 տոկոս ձայներ գողանալու» առեղծվածը appeared first on FIP.AM.

Կիրանցում քվեարկության առեղծվածային պատկերը և ԿԸՀ-ի լռությունը

Տավուշի մարզի Կիրանց համայնքում անցկացված ընտրությունների վերաբերյալ սոցիալական ցանցերում քննարկումներ են ծավալվել ընտրողների թվի և քվեարկության արդյունքների շուրջ։ Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Վարդանյանը, որը նաև Կիրանցի բնակիչ է, գրել էր․ «2026 թվականին ընտրողների թիվը եղել ա 401 մարդ, իսկ ընտրություններին մասնակցել է 307-ը։ Այսինքն մի գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է … Read more

«Թուրքիայից բերված 100 հազար անձնագրերի» մասին պնդումը հին կեղծիք է

«Թուրքիայից բերված 100 հազար անձնագրերի» մասին պնդումը հին կեղծիք է, որը կրկին շրջանառվում է ընտրությունների համատեքստում։ Մանրամասները՝  «Թուրքիայից բերված 100 հազար անձնագրեր»․ ընտրությունների համատեքստում վերաշրջանառվող հին կեղծիք The post «Թուրքիայից բերված 100 հազար անձնագրերի» մասին պնդումը հին կեղծիք է appeared first on FIP.AM.

«Ուժեղ Հայաստանի» համակիր օգտահաշիվներից՝ մինչև Պետդումայի պատգամավոր․ «20 տոկոս ձայներ գողանալու» առեղծվածը

Ռուսաստանի Դաշնության պետական դումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը»։ Նա նաև հայտնել է, թե արձանագրվել էին «ընտրական «կարուսելներ», քվեաթերթիկների դուրսբերում, բաց քվեարկություն, ինչպես նաև զինծառայողների խմբային քվեարկություն»։  «Հայաստանում տեղի է ունեցել լայնածավալ կեղծարարություն, ձերբակալվել են այն բոլոր կառույցների և կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք դեմ էին … Read more

«Թուրքիայից բերված 100 հազար անձնագրեր»․ ընտրությունների համատեքստում վերաշրջանառվող հին կեղծիք

Hayq News կոչվող յութուբյան ալիքը «Թուրքիայից Հայաստան են ներմուծվել կեղծ անձնագրե՞ր, գուցե դրանց հաշվի՞ն է ավելացել Փաշինյանի ձայները» վերտառությամբ տեսանյութ է տարածել։ Դրանում արվում է պնդում, թե Թուրքիայում տպագրված, ապա Վրաստանով Հայաստան հասած 100 000 հայկական անձնագրերը և 25 000 նույնականացման քարտերն օգտագործվել են հօգուտ կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» արվող ընտրակեղծիքներում։   Պնդումը հիմնավորելու համար հղում է … Read more

Կրեմլի Storm 1516-ի բոտերի ցանցը կեղծիք է տարածում ՀՀ-ում քվեարկության մասին

Ապատեղեկատվական արշավներ իրականացնող Storm 1516-ի բոտերի ցանցը, որը համակարգվում է Կրեմլի կողմից, X-ի իր տասնյակ հաշիվների միջոցով տարածել է տեսանյութ, որում ոչ հոդաբաշխ հայերենով ու առոգանությամբ խոսվում է Հայաստանում քվեարկության օրվա վերաբերյալ։  Հաշիվները, մասնավորապես, պնդել են, թե կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները քվեատուփերից հանում և ոչնչացնում են իրենց մրցակիցների քվեաթերթիկները։  Արտապատկերումները՝ ցանցի հաշիվներից (1, 2, … Read more