Ընտրություններ 2026. ընտրական ֆաքտչեքինգ (լրացվում է)

  14:55 Սաթիկ Սեյրանյանի տարածած տեղեկությունը փաստահեն չէ «Ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, թե Օշականի մշակույթի տանը տեղակայված «17/25 ընտրատեղամաս քաղաքացիները մուտք են գործում քվեաթերթիկներով»։ Տեսանյութում երևում է, որ քաղաքացին քվեաթերթիկը ձեռքին սպասում է՝ երբ ծրար կտրամադրեն իրեն, որ կարողանա թերթիկը դնել դրա մեջ։ Այդ ամենը նկարողը պահանջում է պահել թերթիկը, … Read more

Կեղծ լուր ֆեյսբուքյան էջերում․ Ալիևի` այլ հարցով խորհրդակցությունը ներկայացվել է որպես «300 000-ի վերադարձի» քննարկում

Սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթում (1, 2) տարածվում է մի տեսանյութ, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կաբինետի անդամների հետ խորհրդակցություն է վարում։  Տեսանյութն անձայն է, փոխարենը երևում են ենթագրեր․ «․․․Հունիսի 18-ին Նախիջևանում կայանալիք համագումարին կհրապարակենք Հայաստանից տեղահանվածների վերաբնակեցման մեր տեսլականը և կսկսենք աշխատել հայերի հետ այս ուղղությամբ գործընթացը մեկնարկելու համար»։  Այնուհետև տեսանյութի ենթագրերում նշվում է, … Read more

Արցախցիների վերաբերյալ կառավարության որոշումը որակվել է «թարմ ընտրակաշառք» և սխալ ներկայացվել․ Ավետիք Քերոբյանի հայտարարության հետքերով

Մայիսի 31-ին ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը,  վկայակոչելով կառավարության վերջին որոշումներից մեկը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․   «Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել։ Վարչախումբը հանկարծ որոշել է «բարելավել» առանձին քաղաքացիների սոցիալական պայմանները՝ ներելով ֆինանսական կազմակերպությունների կողմից զիջված և հարկադիր վարույթում գտնվող պարտավորությունները, դրանք ձևակերպելով որպես «պետական» ֆինանսական աջակցություն։ Էն ո՞վ էր մեկ ձայնի … Read more

Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա

2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում արտացոլված չէ իր մասնակցությունը Մոսկվայում տեղակայված «Մոսպրոմէքսպլուատացիա» ՍՊԸ-ում։  Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Փաստերի ստուգման հարթակը» մեկ այլ հետաքննությամբ ներկայացրել էր ՌԴ պետական գերատեսչության կնքած և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթի բնօրինակ՝ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մասին մակնշմամբ։  ՌԴ իրավաբանական անձանց ռեգեստրի … Read more

Արթուր Խաչիկյանի մոլորեցնող պնդումները

Խաչիկյանի հայտարարությունները մոլորեցնող են․ փաստաթղթի ուսումնասիրությունը չի հաստատում նրա այն պնդումը, թե «Մեղրին հանձնվել է» կամ որ համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի ինքնիշխանության փոխանցում տվյալ տարածքի նկատմամբ։ Պնդման հիմնավորման համար ներկայացված մի շարք մեջբերումներ չեն արտացոլում համաձայնագրի ամբողջական բովանդակությունը, իսկ որոշ դեպքերում անտեսում են նույն փաստաթղթի այլ դրույթներ, որոնք վերապահում են համապատասխան լիազորությունները Հայաստանի Հանրապետությանը։ Մանրամասները՝ … Read more

Ռուսաստանի հայերի միությունն ու ФСБ-ն համագործակցո՞ւմ են

Մի քանի հեռախոսազրույց՝ և մի շարք աղմկահարույց հայտարարություններ Պարզվում է՝ Ռուսաստանի հայերի միությունն ուФСБ-ն համագործակցում են: Մանրամասները՝ Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում են 4 ուժի, ФСБ-ի հետ աշխատում են․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ The post Ռուսաստանի հայերի միությունն ու ФСБ-ն համագործակցո՞ւմ են appeared first on FIP.AM.

Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում են 4 ուժի, ФСБ-ի հետ աշխատում են․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը զանգահարել է Ռուսաստանի հայերի միության մի քանի կառույցների ղեկավարներին և ներկայանալով որպես ՌԴ ԱԴԾ (ФСБ) սպա, մանրամասներ պարզել ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից։ ՌԴ հայերի միության ներկայացուցիչները, վստահ լինելով, որ խոսում են իրենց «կուրատորի» հետ, բացահայտել են Հայաստանի ընտրություններին միջամտելու մանրամասները։  Առավել ուշագրավ էր հատկապես Ուլյանովսկի հայ համանքի ղեկավար Արսեն Աբրահամյանի հետ … Read more

Կրեմլի բոտերի ցանցը նոր կեղծ տեսանյութ է տարածում․ Փաշինյանը երեխայի չի հարվածել

Կրեմլի «Storm 1516» ցանցը X-ում արհեստական բանականությամբ գեներացված նոր կեղծ տեսանյութ է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, որում նա իբրև թե հարվածում է մանկահասակ երեխային։  Արտապատկերումը՝ ցանցի հաշիվներից (1, 2, 3) Կարդացեք նաև՝ Հիբրիդային պատերազմի կառուցվածքը․ գործիքներ ու դերակատարներ, որ FIP.am-ը 2025-ին բացահայտեց հայկական լսարանի համար Տեսանյութի բնօրինակը նկարահանվել է 2025 թվականի մայիսի 30-ին, … Read more

Լրատվամիջոցների կեղծ տեսանյութեր, որ տարածում են ապատեղեկատվություն և գովազդվում սոցցանցերում

Սոցիալական մեդիայի նորաբաց էջերը մայիսի 30-ից ակտիվորեն գովազդում են քաղաքական բովանդակությամբ տեսանյութեր, որոնք ստեղծված են արհեստական բանականությամբ։  Մասնավորապես, «Crghjghg» կոչվող ֆեյսբուքյան և «Hayerov» կոչվող տիկտոկյան էջերը գեներացրել են տեսանյութեր՝ օգտագործելով հայաստանյան հեռուստաընկերությունների և առցանց մեդիա ռեսուրսների՝ լուրերի մեկնաբանների մասնակցությամբ տեսանյութերը։  Սոցիալական մեդիայի երկու էջերն էլ հրապարակել են այդպիսի 4-ական տեսանյութ, որոնցից երեքը նույնն են։  Համաձայն … Read more

ՌԴ-ից Հայաստան ժամանումներն աճել են 12.4%-ով․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները

Վերջին շրջանում հանրային և քաղաքական քննարկումներում ակտիվորեն շրջանառվում են պնդումներ, թե 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Ռուսաստանից Հայաստան ժամանողների հոսքն աճել է։ Այդ պնդումների ֆոնին «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանի սահմանային անցակետերով Ռուսաստանի Դաշնությունից ժամանած անձանց (ցամաքային և օդային ճանապարհով) վերաբերյալ պաշտոնական տվյալները՝ հասկանալու, թե ինչպես է փոխվել ներհոսքը վերջին տարիների հունվար-ապրիլ ամիսներին, … Read more