Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը

ՆԳՆ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 21:10-ին մարվել է: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ տարածքում սահմանվել է հերթապահություն: Ավելի վաղը հայտնել էինք, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 20:10-ի դրությամբ մեկուսացվել է: https://factor.am/1064829.html

Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում

44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը համերգ ցուցադրած Հանրային հեռուստաընկերությունը գրավոր հարցում է պահանջում՝ պարզաբանելու, թե ինչու է այսօր եթերացանկում «Համերգ-ֆեստիվառ» ընդգրկել։ Factor.am-ին ընկերության Հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ թեմային բանավոր չեն անդրադառնալու։ Սեպտեմբերի 27-ին, երբ մարդկանց հոսքը չի դադարում «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հայրենիքի համար զոհված տղաների հիշատակը հարգելու, Հանրայինի գլխավոր՝ «Առաջին ալիքը», որն ունի մեծ … Read more

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը: Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ի դրությամբ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ … Read more

Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով

«Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել որոշ հասցեներում, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումն առաջիկա ժամերի ընթացքում կվերականգնվի՝ այլընտրանքային սնուցման միջոցով։ Այս մասին հայտնել է ՀԷՑ-ը: «Ներկա պահին հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են՝ Պուշկինի փողոցը, Եկմալյան փողոցը, Տերյան փողոցը, Պապ թագավոր փողոցը, Սարյան փողոցը, Բուզանդի փողոցը, Փարպեցու փողոցը, Ֆրիկի փողոցը, Թումանյանի փողոցը, Արամի փողոցը, … Read more

ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հինգ տարի առաջ այս օրը էլի կիրակի էր, էլի արևոտ օր, բայց արև նկատելու սիրտ ու ժամանակ չկար. պատերազմ էր։  Փոխվեց ամեն ինչ, և այսօր, 2026-ի սեպտեմբերի 27-ին, մենք հետահայաց շատ բան ենք նկատում։ Այդ թվում՝ այն, որ եթե դիտարկենք անցնող շաբաթվա ամեն օրը, կառնչվենք Հայաստանի պատմության, թերևս, ամենահակասական շաբաթվան։  Սեպտեմբերի 21-ից սկսվող շաբաթվա մեջ … Read more

Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը

Քաղաքականություն 27.09.2026 | 20:00 Հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է։ Ժամը 20:00-ին ընտրատեղամասերը փակվել են, և սկսվել է քվեների հաշվարկը։ Այսօր ՏԻՄ ընտրություններ էին անցկացվում Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում ավագանու ընտրություններն անցկացվում էին համամասնական, իսկ Ֆերիկում, Արզնիում և Լերմոնտովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։ … Read more

28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա. Գևորգյան, Ա. Արմենյան 1 փակուղի, Այվազովսկի, Այվազովսկի 3 շարք, Այվազովսկի 1 նրբանցք, Այվազովսկի 1 շարք, Այվազովսկի 2 շարք, Այվազովսկի 3 շարք, Անտառավան, Անտառավան 5 թաղամաս, Աստղի հրապարակ, … Read more

Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 13-14-ը և 18-ին,Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 19-ին,Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ սեպտեմբերի 14-16-ը։ Արարատ քաղաքում՝ սեպտեմբերի 17-ին:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ

Քաղաքականություն 27.09.2026 | 18:41 ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների հետևյալն են՝ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-46.01%Լոռու մարզի Թումանյան համայնք-49.31%Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-27.94%Կոտայքի մարզի Արզնի համայնք-35.95%Ըստ համայնքների և տեղամասերի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, աեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում։ Հրշեջ-փրկարարները ներկա պահին իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ են ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։ ՀԷՑ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները։ «Ենթակայանում … Read more