Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը: Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ի դրությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրշեջ-փրկարարները շարունակում են հրդեհի մարման աշխատանքները և միջոցներ ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Leave a comment