ԱՄՆ-ն ՀՀ-ին ԱԹՍ-ներ վաճառելով՝ ազդակ տվեց, որ իր ներդրումները պաշտպանելու է․ մեծացնում է անվտանգության աստիճանը․ Աննա Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է ԱՄՆ-ի՝ Հայաստանում կատարվելիք ներդրումների, դրա նշանակության, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և տարածաշրջանային այլ հարցերի մասին։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը աստիճանաբար փոխում է իր առանցքները՝ առավել մեծ շեշտադրում կատարելով ենթակառուցվածքների և պետություն-մասնավոր գործընկերությունների վրա։   Օհանյանի խոսքով՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցի ուրվագծերը … Read more

Թուրքիան տարածաշրջանում ձգտում է եղբայրության, այլ ոչ թե ազդեցության․ Էրդողան

Քաղաքականություն 11.02.2026 | 20:44 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում և ցանկություն չունի ձևավորելու այլ երկրներ, փոխարենը «անկեղծորեն ձգտում է եղբայրության»։ Երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթում Էրդողանն ասել է, որ Թուրքիայի դիվանագիտական ​​ջանքերն առաջնորդվում են տարածաշրջանային խաղաղության և կայունության ցանկությամբ։ … Read more

«Ստվերային գումարներ»․ Փաշինյանի նոր մեղադրանքը ՀԱԵ-ին, Մայր Աթոռը չի մեկնաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ եկեղեցու վերնախավի հասցեին նոր մեղադրանք հնչեցրեց. «Մենք էսօր ունենք ինֆորմացիա, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձևաչափերով Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ՝ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու համար»: Ո՞վ կամ ի՞նչ նպատակով է նման գործընթաց իրականացնում, Փաշինյանը փակագծեր չբացեց, պատճառաբանելով՝ տեղեկությունը ճշտման փուլում է։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Մայր Աթոռից … Read more

ՀՀ-ն կդառնա աշխարհի առաջատար 5 կլաստերներից մեկը․ ԱԲ-ն տեխնոլոգիական հեղափոխություն է անում․ Հայկ Չոբանյան

Ամերիկյան Firebird ընկերությունը հայտարարել է Հայաստանում իր արհեստական բանականության գերհամակարգչային մեգանախագծի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ ստանալով ԱՄՆ արտահանման լիցենզիա՝ Հայաստանին լրացուցիչ 41,000 NVIDIA GB300 GPU վաճառելու և մատակարարելու համար։ Այսպիսով՝ Հայաստանը կարող է դասվել աշխարհի հինգ խոշորագույն ԱԲ GPU կլաստերներ ունեցող երկրների շարքին, իսկ նախագծի ընդհանուր արժեքը կարող է հասնել 4 միլիարդ դոլարի՝ դառնալով տեխնոլոգիական … Read more

Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը բասկետբոլի Հայաստանի հավաքականներում

Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում կշարունակի աշխատել Թադե Մարտիրոսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Նրա գլխավորությամբ կանանց Մ16 հավաքականը 2025 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն։ Թադե Մարտիրոսյանը կշարունակի գլխավորել նաև կանանց Հայաստանի ազգային հավաքականը, որը հունիսի 23-28-ը Կոսովոյում կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Մրցակիցները Կոսովոյի և Անդորրայի հավաքականներն են։ … Read more

29 տուժող, 33 մլն դրամ և գողացված հողաթափեր․ ինչու տապալվեց Դևոյանի սաների Եվրոպա շրջագայությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

33 միլիոն դրամ է վերցրել Եվրոպա պարային փառատոնի մասնակցության համար, բայց գումարը հափշտակել է։ Այսպիսի մեղադրանք է առաջադրված շուրջ մեկ ամիս առաջ դատարան հասած գործերից մեկով։ Այն վերաբերում է «Սոֆի Դևոյան» մշակույթի կենտրոնի սաների ծնողներին, տուժողների թիվը հասնում է 29-ի։   Գործի նյութերի համաձայն՝ Արման Ղուկասյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Սոֆի Դևոյանի որդու՝ Հովհաննես Պողոսյանի հետ … Read more

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ | Factor.TV

Քաղաքականություն 11.02.2026 | 19:57 Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներո միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում են տեղական լրատվամիջոցները։ Խորհրդարանում նորանշանակ արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի և ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչիի երդմնակալության արարողության ժամանակ ընդդիմադիր CHP-ի և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության պատգամավորների միջև բախում է տեղի ունեցել։ Նշվում է, որ երբ Աքըն Գյուրլեքը բարձրացել … Read more

«Մի հատ ղռռոց եկավ, տեսա գալիս ա վրես». ինչպես է եղել խոշոր քարաթափումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 11.02.2026 | 19:30 Այսօր՝ ժամը 12։20-ի սահմաններում, խոշոր քարաթափում է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում, որի հետևանքով երթևեկության մեջ գտնվող մեկ ավտոմեքենա վնասվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ պարեկային ծառայողներ։ Նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ լանջի քարաթափումից պաշտպանիչ ցանցը վնասվել է և քարաբեկորները թափվել են երթևեկելի հատված։ Վնասներ … Read more

Նիկոլ Փաշինյանին աջակցելով՝ Վենսը չի միջամտել ՀՀ ներքին գործերին․ ներդրում անում են՝ վարչապետին վստահելով․ Սիսակ Գաբրիելյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությանը, որ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում։ Պատգամավորի խոսքով՝ ընդդիմության «աղմուկ-աղաղակի» իրական պատճառը ոչ թե մանրուքներն են, այլ ստորագրված պայմանագրերը և ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունը։ «Իմ կարծիքով, ամբողջ այս ընդդիմության աղմուկ-աղաղակը, իրական պատճառը ոչ թե, … Read more

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը

Քաղաքականություն 11.02.2026 | 19:15 Եվրախորհրդարանի անդամները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։ 60 միլիարդ եվրոն կօգտագործվի ռազմական կարիքների համար, իսկ մնացած 30 միլիարդ եվրոն կուղղվի պետական ​​բյուջեի ապահովմանը, գրում է The Insider-ը։ Վարկը կֆինանսավորի Ուկրաինան 2026-2027 թվականների համար։ Կիևը, ըստ հաղորդագրության, ստացել է ամբողջ ֆինանսավորումը՝ որոշակի պայմաններով. Ուկրաինայի հավատարմությունը ժողովրդավարական կառավարման սկզբունքներին, օրենքի … Read more