Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը բասկետբոլի Հայաստանի հավաքականներում

Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում կշարունակի աշխատել Թադե Մարտիրոսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Նրա գլխավորությամբ կանանց Մ16 հավաքականը 2025 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն։

Թադե Մարտիրոսյանը կշարունակի գլխավորել նաև կանանց Հայաստանի ազգային հավաքականը, որը հունիսի 23-28-ը Կոսովոյում կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Մրցակիցները Կոսովոյի և Անդորրայի հավաքականներն են։

Սուրեն Արզումանյանը կշարունակի գլխավորել կանանց Հայաստանի Մ18 հավաքականը, որի հետ նվաճել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոնի կոչումը։

Կանանց Հայաստանի Մ16 և Մ18 հավաքականներն այս տարի կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններին։

Leave a comment