Արդեն 340 հազար հայերով ենք մասնակցում այս ամենին. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Facebook-ում գրել է.
«Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։
Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին:
1 տարի առաջ այս օրն ասված խոսքից հետո մենք արդեն 340 000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին»։